Փոքր դրամաշնորհ. Դիլիջանում և հարակից համայնքներում ձեռնարկատիրության խթանման համար
Աղբյուրը՝ www.idea.am
Փոքր դրամաշնորհի այս ծրագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել Դիլիջանում և հարակից համայնքներում՝ Հովքում, Աղավնավանքում, Խաչարձանում, Գոշում, Հաղարծինում, Թեղուտում, ձեռնարկատիրական գործունեության խթանման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: Ծրագրի իրականացումը կնպաստի Տավուշի մարզի և հատկապես Դիլիջան համայնքի տնտեսական զարգացմանը և որպես արդյունք՝ արտագաղթի նվազեցմանը:
Ծրագրի շահառուներ կարող են լինել ձեռնարկություններ, որոնք պատրաստակամություն կհայտնեն աշխատանքի վերցնել ծրագրի շրջանակում կարողությունների զարգացման դասընթացների (արվեստներ և արհեստներ, հաճախորդների սպասարկում և այլն) մասնակիցներին կամ դասընթացի այն մասնակիցները, որոնք նախատեսում են ստեղծել իրենց ձեռնարկությունը և իրենցից բացի աշխատանքի վերցնել այլ անձի/անձանց (ձեռնարկության ղեկավարումը չի համարվում աշխատատեղի ստեղծում համաձայն ԵՄ կողմից վավերացված ծրագրի ուղենիշների):
Ծրագիրը նախատեսում է տրամադրել կայուն աշխատատեղերի ստեղծմանը նպաստող 20 ենթադրամաշնորհ, որից 10-ը՝ նախկինում գործազուրկ անձանց համար որակյալ աշխատատեղերի ստեղծման նպատակով:
Մասնակից ձեռնարկությունների գործունեության նախընտրելի ոլորտներն են՝ «զբոսաշրջություն և հյուրընկալություն» և «արվեստներ և արհեստներ»:
Կարող են դիմել․
- ՓՄՁ-ներ, որոնք գրանցված են և գործում են Մեծ Դիլիջանում (Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հաղարծին, Թեղուտ) (տարեկան ≤ 100 միլիլոն ՀՀ դրամ շրջանառությամբ, կամ ≤ 500 միլիոն ՀՀ դրամ ակտիվներ տնօրինող և ≤ 50 վարձու աշխատողներ ունեցող).
- Ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների առավել տաղանդավոր և խոստումնալից մասնակիցները, ովքեր նախատեսում են ստեղծել իրենց ձեռնարկությունը և նոր աշխատատեղեր:
Առավելություն կտրվի.
- այն ՓՄՁ-ներին, որոնք կառաջարկեն միևնույն հաստիքի համար ավելի բարձր աշխատավարձ և առավել բարենպաստ պայմաններ,
- երիտասարդներին (մինչև 35 տարեկան), կանանց և փոքրամասնություններին.
Ծրագիրը համաֆինանսավորվել և իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման ր զարգացման նախարարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ:
Առավել մանրամասն տեղեկատվության և հայտադիմումի ձևաթղթի համար հետևել հղմանը՝
կամ
կապ հաստատել:
IDeA Հիմնադրամ Մելիք Ադամյան փ.2/2, Երևան 0010, ՀՀ Տաթևիկ Սարգսյան ՝ +374 93 51 80 81, [email protected] Նունե Բալյան՝ +374 093 103099, [email protected] |
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 10, ժամը 18։00։