Փոքր դրամաշնորհային ծրագրեր Գերմանիայի դեսպանության կողմից
Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը մաս է կազմում Գերմանիայի կողմից զարգացման ոլորտում Հայաստանի հետ իրականացվող համագործակցությանը։ Դեսպանությունը կարող է արագ և ճկուն կերպով իրականացնել ծրագրեր, որոնք արձագանքում են կետային կարիքներին և նպաստում են բնակչության ամենախոցելի խմբերի կենսապայմանների բարելավմանը։ Այդպիսի մեկ ծրագրի ծախսերը պետք է կազմեն 1․000-ից 8․000 եվրո։
Գերմանիայի դեսպանությունը աջակցում է փոքր ծրագրերին, որոնք ուղղված են աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության կենսապայմանների բարելավմանը: Յուրաքանչյուր ծրագրի միջին արժեքը կարող է կազմել մոտավորապես 1000-ից 5000 եվրո, որպեսզի հնարավոր լինի առկա միջոցներով հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել։ 2015 թվականի ընթացքում օժանդակություն է հատկացվել 47.171,30 եվրո արժողությամբ 10 ծրագրերի։
Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար օժանդակության հատկացման համար մանրամասն նախապայմաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեղեկատվական թերթիկից։
Եթե Դուք մտադիր եք 2016 թվականին փոքր դրամաշնորհային ծրագրի առաջարկով դիմել դեսպանությանը, ապա խնդրում ենք դիմել մինչև 2016թ․մարտի 31-ը, որպեսզի Ձեր հայտը անմիջապես քննության առնվի։ Եթե Ձեր հայտը ավելի ուշ մուտքագրվի դեսպանությունում, ապա այն կարող է քննության առնվել միայն եթե առկա միջոցները չեն սպառվել նախորդ հայտերի բավարարման արդյունքում։
Մանրամասներն այստեղ։