Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 16 հունիսի, 2022
ՍոցՔեմփ-2022
Սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը մեծ ուրախությամբ հայտարարում է, որ երկարատև դադարից հետո Չկոնֆերանսը այս տարի կրկին կայանալու է։
Սոցքեմփ-2022-ը նվիրված է ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հիմնադրման 75-ամյակին։
ՍոցՔեմփը Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈւԳԸ ամենասպասված ամառային միջոցառումն է։ Այն բաց հարթակ է, որը ստեղծարար և ակտիվ երիտասարդներին թույլ է տալիս ներկայացնել սեփական հետազոտությունները, վերլուծությունները, մյուս կողմից դա անել ոչ խիստ գիտական տեքստերով և ոչ խիստ ֆորմալ միջավայրում։ ՍոցՔեմփի նպատակն է ընդլայնել [մասնա]գիտական դիսկուրսի շրջանակը, հանրայացնել գիտությունը։
Այս սոցիալական ճամբարին կարող են մասնակցել ուսանողները, երիտասարդ հետազոտողները, հասարակագետները և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են հասարակական հիմնախնդիրներով, ունեն նոր գաղափարներ և հետաքրքիր ասելիք։ Կարևոր է շեշտել, որ զեկուցումների թեմատիկ ուղղվածությունը սահմանափակված չէ, քանի որ գաղափարի հիմքում որևէ բան չֆրեյմավորելը և ազատ, բաց ու ոչ ֆորմալ հարթակ ստեղծելն է։
Սոցքեմփ-2022-ը տեղի է ունենալու հուլիսի 15-17-ին։ Այս տարի ՍոցՔեմփն առանձնահատուկ է իր անցկացման վայրով․ չկոնֆերանսը ճամբարային է լինելու բառի ուղիղ իմաստով։ Անցկացման վայրը՝ Armenian Camp, Սևան:
Մասնակցությունն անվճար է։
Մասնակցությունն անվճար է։
ՍոցՔեմփին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կարճ հայտադիմումը։ Հայտադիմումի հղումը տեղադրված է ստորև։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 1։
Սոցքեմփի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետևելով Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈւԳԸ ֆեյբուքյան և ինստագրամյան էջերի թարմացումներին։ Հարցերի դեպքում կարող եք գրել անձնական նամակ։
Սպասում ենք բոլորիդ։
________________________
ՍոցՔեմփ-2022-ը կազմակերպվում է «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոնի օժանակությամբ՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար (ԴԱՏԱ)» ծրագրի շրջանակներում։
ՍոցՔեմփ-2022-ը կազմակերպվում է «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոնի օժանակությամբ՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար (ԴԱՏԱ)» ծրագրի շրջանակներում։