«Ստեղծի՛ր քո գործը» սոցիալական բիզնես ծրագիրը՝ Սիրիահայ կանանց և աղջիկների համար
«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն «Հայուհի» ձեռագործ աշխատանքների ակումբի շրջանակներում օգոստոսի 1-ից դեկտեմբերի 1-ն իրականացնում է «Ստեղծի՛ր քո գործը» սոցիալական բիզնես ծրագիրը՝ Սիրիահայ կանանց և աղջիկների համար:
Ծրագրի իրականացմանն աջակցում են HERA-ն (Her Equality Rights and Autonomy) և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը:
Ծրագրի նպատակն է նվազեցնել Սիրիայից Հայաստան ներգաղթած կանանց և աղջիկների գործազրկության խնդիրը, ինչպես նաև սոցիալական խնդիրներով պայմանավորված նրանց արտագաղթի հավանականությունը:
Ծրագրով նախատեսվում է՝
Տեսական և գործնական դասընթացներ՝ հետևյալ թեմաներով՝
• սոցիալական ձեռներեցություն,
• կար ու ձև,
• ասեղնագործություն,
• հելյունագործություն,
• դեկորատիվ իրերի պատրաստում,
• սոցիալ մեդիա մարքեթինգ:
Մասնակցություն՝ ցուցահանդես վաճառքներին
Ծրագին կարող են մասնացել 18-30 տարեկան սիրիահայ գործազուրկ կանայք և աղջիկները, ովքեր հետաքրքրված են ձեռագորով:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել CV-ի և մոտիվացիոն նամակ՝ պատասխանելով հետևյալ հարցերին՝
ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել ծրագրին,
ի՞նչ ակնկալիքներ ունեք ծրագրից,
նշվածներից բացի ի՞նչ կցանկանայի սովորել:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 29-ը:
Հարցերի դեպքում զանգահարե՛ք 055985990 հեռախոսահամարով:
Աղբյուրն այստեղ։