«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ ։ Աշխատանքի հնարավորություն
Աղբյուրը ՝ «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում ծրագրի օգնականի։
Տևողությունը` 12 ամիս/ մեկ ամիս փորձաշրջանով/ ՝ պայմանագրի երկարաձգման հնարավորությամբ։
Պահանջվող կրթություն և հմտություններ
• Բարձրագույն կրթություն /ցանկալի է կառավարում, հումանիտար առարկաների գծով/
• Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
• Համակարգչային հմտությունների տիրապետում
• Տվյալների վերլուծության կարողություն
• Թիմում աշխատելու ունակություն
• Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
• Ստեղծագործական մտածողություն
Ծրագրերի կազմման և դրանց կառավարման աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հիմնական պարտականություններն են
• Համակարգել ծրագրային աշխատանքները
• Կատարել թարգմանություններ
• Կազմել ծրագրերի և միջոցառումների հաշվետվություններ
• Աջակցել թիմին՝ միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում
• Շահառուների տվյալների Էլեկտրոնային բազայի ստեղծում և , ըստ անհրաժեշտության, այլ աշխատանքների, հանձնարարությունների կատարում ։
Ինչպես դիմել
[email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին ուղարկել ինքնակենսագրականը(CV)՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով մինչև 2021 թ․-ի մայիսի 1-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի «Թեմա» դաշտում նշելով «Ծրագրի օգնական»։ Հարցերի դեպքում զանգահարել 093860374, 077035571 հեռախոսահամարներին: