Հանուն հնարավորությունների հավասարության ֆրանս-գերմանական մրցանակաբաշխություն
Աղբյուրը այստեղ
2017թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քեսլերը համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում տվեցին «Ֆրանս-գերմանական մրցանակ հանուն հնարավորությունների հավասարության» խորագրով, խտրականությունների դեմ պայքարը սատարող ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկը:
Հանուն հնարավորությունների հավասարության ֆրանս-գերմանական մրցանակը կշնորհվի այն անհատին, հասարակական կազմակերպությանը կամ նախագծին, որը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում խտրականության դեմ պայքարում: Հազար եվրո մրցանակը կհանձնվի մրցույթի հաղթողին՝ սատարելու նրա հետագա գործունեությունը հանուն ներառական հասարակության: Մրցանակի հանձնման արարողություն կկայանա 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվան հաջորդող օրը, մրցույթի թեմայով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված կլոր սեղանի շրջանակներում:
Այս նախաձեռնությունը ներառված է 1963թ. ստորագրված, Ելիսեյան համաձայնագրով խորհրդանշվող ֆրանս-գերմանական բարեկամության համատեքստում, որը սահմանում է երկկողմ համագործակցության շրջանակները մշակույթի, կրթության, տնտեսական և այլ բնագավառներում: Այս նախաձեռնությունը ոգեշնչված է Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունների կողմից, 2010թվականից ի վեր Լատինական Ամերիկայում Մարդու իրավունքների պաշտպանության համար իրականացվող գործողություններով, այնուհետև՝ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ֆրանս-գերմանական մրցանակով, որն առաջին անգամ Արտաքին գործերի նախարարության կողմից շնորհվել է 2016թվականին:
Հայտադիմումներին սպասում ենք մինչև 2017թ. նոյեմբերի 15-ը ներառյալ: Ստորև ներկայացված ներբեռնվող ձևաթուղթը պետք է էլեկտրոնային տարբերակով ուղարկել երկու դեսպանություններին հետևյալ հասցեներով՝ [email protected] և [email protected].