Դեպի Վրաստան ուսումնական այցի հնարավորություն․ սոցիալական ձեռներեցությունը Վրաստանում
CENN, Կանաչ Արահետ ԿՀ-ն և KRDF-ը, Եվրոպական միության աջակցությամբ և անդրսահմանային երիտասարդական հարթակի շրջանակներում, հայտարարում են 5 օրյա ուսումնական այց դեպի Վրաստան՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի շահառուների համար։
Ուսումնական այցի ընթացքում մասնակիցները կայցելեն Վրաստանի 4 մունիցիպալիտետներ՝ Թբիլիսի, Գորի, Ախմետա և Նինոծմինդա։ Այցի շրջանակներում երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալ հետևյալ կազմակերպություններին և ակտուալ թեմաներին՝
- CENN – Ընթացիք ծրագրեր, բնապահպանական մարտահրավերներ և հնարավորություններ երիտասարդների համար,
- EU4Youth-SEED ծրագրի շահառու սոցիալական և կանաչ ձեռնարկություններ Գորիի, Ախմետայի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում,
- Գիտելիքի նորարարական հաբեր, դրանց գործունեությունը, իրականացված և պլանավորված բնապահպանական և երիտասարդական արշավներ Գորիի, Ախմետայի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում։
Ուսումնական այցի նպատակն է բարձրացնել հայաստանաբնակ երիտասարդների իրազեկվածությունը Վրաստանում սոցիալական և կանաչ ձեռներեցության էկոհամակարգի մասին, նպաստել նրանց մերձեցմանը Վրաստանի սահմանամերձ մունիցիպալիտետներում ապրող երիտասարդների հետ և հիմք դնել՝ գիտելիքի նորարարական հաբերի անդամ երիտասարդների համագործակցության և համատեղ արշավների։
Ուսումնական այցին կարող են մասնակցել Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում բնակվող 18-29 տարեկան երիտասարդները։ Ուսումնական այցի մասնակիցներին ընտրելիս առաջնահերթությունը կտրվի այն երիտասարդներին, ովքեր պատվաստված են (հակառակ դեպքում մասնակիցները պետք է ապահովեն PCR հետազոտության ծախսերը՝ Վրաստան մուտք գործելիս ներկայացնելու համար): Մնացած բոլոր ծախսերը հոգում է ծրագիրը։
Մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն հայտը այստեղ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Մայիսի 23, 23:59։
Ուսումնական այցի ժամանակահատվածը՝ Հունիսի 6-10։
Ուսումնական այցին մասնակցելու նախապայման է հանդիսանում գիտելիքի նորարարական հաբերի և անդրսահմանային երիտասարդական հարթակի շրջանակներում իրականացված միջոցառումներում ակտիվ ներգրավվածությունը։ Հետևաբար, մասնակիցների ընտրության փուլում առաջնահերթությունը կտրվի այն երիտասարդներին, որոնք ներգրավված են եղել գիտելիքի նորարարական հաբերի և անդրսահմանային երիտասարդական հարթակի շրջանակներում գործողությունների պլանավորմանը և իրականացմանը։
Ուսումնական այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից աջակցվող «EU4Youtհ․ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որն իրականացնում են CENN-ը, Green Lane NGO-ն և KRDF-ը: Նախագծի նպատակն է նպաստել երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի, սոցիալական ձեռներեցության, ինչպես նաև կանաչ նորարարությունների զարգացմանը: