Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 04 մայիսի, 2022
Ենթադրամաշնորհային հնարավորություն Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից
Արմավիրի զարգացման կենտրոնը (ԱԶԿ) ԵՄ ֆինանսավորմբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու եւ ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» Ծրագրի աջակցությամբ (այսուհետ՝ Ծրագիր) մեկնարկում է ենթադրամաշնորնհների նախագիծը Ծրագրի 2-րդ խնդրի շրջանակներում. Զարգացնել քաղ. հասարակության կազմակերպությունների եւ համայնքային ակտիվ խմբերի կարողությունները մասնավոր եւ պետական ոլորտներում աշխատանքային իրավունքի պահպանման ստվերային մշտադիտարկում իրականացնելու համար, որի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ծրագրերին մշտադիրտարկելու քաղաքականության իրականացումը և տրամադրելու աշխատանքային իրավունքների վերահսկողություն։
Խնդիր
Ենթադրամաշնորհների նախագծի ընդհանուր խնդիրն է աջակցել աշխատանքային իրավունքների պաշտպանության նորարարական մշտադիտարկման գործիքների և մեխանիզմների մշակմանը և ներկայացմանը հետևյալի միջոցով․
- աշխատանքային իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տարածման և իրազեկվածության մակարդակի բարձրացման նորարարական եղանակներ,
- երիտասարդների և խոցելի խմբերի համար այլընտրանքային զբազվածության և ինքնազբաղվածության մեպանիզմներ,
- աշխատողների ձայնի արդյունավետ ուղղորդում դեպի գործատուներ և այլ արտաքին սուբյեկտներ,
- տեղական մակարդակներում միջազգայնորեն ճանաչված աշխատանքային չափանիշների ինտեգրում և կիրարկում,
-մասնակցային վերահսկողության մեխանիզմներ և աշխատանքային իրավունքների համապատասխանության վերաբերյալ գործատուների կատարողականի մշտադիտարկում
Բոլոր Ծրագրերը պետք է ներառեն մշտադիտարկման զեկույցների և ջատագովության տարրեր։
Թիրախ խումբ
Ծրագրային առաջարկը պետք է մշակվի այնպես, որ հասցեագրի հետևյալ թիրախ խմբերի աշխատանքային իրավունքների խախտումների խնդիրները․
- Համապատասխան աշխատանք գտնել դժվարացող երիտասարդներ
- Համապատասխան աշխատանք գտնել դժվարացող կանայք և աղջիկներ
- Չգրանցված աշխատողներ
- Աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրների հանդիպող հաշմանդամություն ունեցող անձիք
- Հղիության և երեխայի խնամքի արձակուրդի հետ կապված խնդիրներ ունեցող կանայք
Ծրագրային առաջարկը պետք է նախատեսի գործողություններ, որոնք կապահովեն ավելի մեծ թվով շահառուների իրազեկվածություն։
Ովքե՞ր կարող են դիմել
Դրամաշնորհային մրցույթին մասնակցունակ լինելու համար դիմումատուն պետք է․
-Լինի իրավաբանական անձ, որը գործում է ավելի քան 3 տարի
-Լինի Հայաստանում գրանցված և գործող տեղական ոչ առևտրային կազմակերպություն,
-Ունենա նմանատիպ ծավալի և չափի դրամաշնորհների տրամադրման և կառավարման փաստարկված աշխատանքային փորձ,
-Ուղղակիորեն պատասխանատու լինի Ծրագրի նախապատրաստման, իրականացման և կառավարման համար՝ չգործելով որպես միջնորդ։
Դրամաշնորհի չափը և տևողությունը
Դրամաշնորհային ծրագրերի այս մրցույթի շրջանակներում հասանելի ընդհանուր գումարը կազմում է 40․000 եվրո: Մեկ Ծրագրի համար դրամաշնորհի առավելագույն չափը 10․000 եվրո է:
Յուրաքանչյուր դրամաշնորհային Ծրագրի տևողությունը առավելագույնը 12 ամիս է՝ դրամաշնորհային պայմանագրերի ստորագրումից հետո:
Ինչպես դիմել
Առցանց ձևաչափով տեղեկատվական հանդիպում կկազամակերպվի 2022 թվականի մայիսի 10-ին։ Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը մինչև 2022 թվականի մայիսի 7-ը։ Գրանցված մասնակիցներին նախապես կուղարկվի հանդիպման հղումը։
Հայտադիմումի փաթեթի էլեկտրոնային տարբերակը պետք է ուղարկվի անգլերեն լեզվով մինչև 2022 թվականի հունիսի 3-ը հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։ Դիմումատուները թեմայի բաժնում պետք է նշեն «ՔՀԿ-ների դրամաշնորհների հայտադիում «Հանուն աշխատանքի. հաշվետու եւ ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» Ծրագրի շրջանակներում»։ Կիսատ և ուշացած հայտադիմումները կարող են մերժվել։
Դրամաշնորհային հայտի ուղեցույցը և փաստաթղթերի ամբողջական փաթեթը հասնալի են հետևյալ հղմամբ:
Դրամաշնորհ