Ենթադրամաշնորհային մրցույթի մասնակցության հրավեր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից․ Ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության նորարարական գործիքների մշակում
Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հրավիրում է ոլորտում փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և անհատ փորձագետներին ներկայացնելու ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության նորարարական գործիքների մշակման նախագծային առաջարկներ՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանմանը և նրանց առաջնորդական հմտությունների զարգացմանը։
Ենթադրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել քաղաքացիական կրթության նորարարական գործիքների մշակմանը, որոնք կնպաստեն երիտասարդության զորեղացմանը, նրանց առաջնորդական կարողությունների և երիտասարդական աշխատանքի ինստիտուցիոնալ շրջանակի զարգացմանը։
Ենթադրամաշնորհային մրցույթի նպատակներին, դիմումի և ընտրության կարգին կարող եք ծանոթանալ մրցույթի ուղեցույցում։ Ուղեցույցն ու ենթադրամաշնորհային մրցույթին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերը կգտնեք այստեղ:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024թ-ի ապրիլի 15-ն է։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ: Սույն ենթադրամաշնորհային գործողությունն իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից։