«ճամպրուկ 2018» ամենամյա Լրագրողական Մրցույթ
Սկզբնաղբյուրն՝ այստեղ:
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, հայտարարում է «Ճամպրուկ 2018» միգրացիայիոլորտում ամենամյա լրագրողական մրցույթի անցկացման մասին:
Նպատակներ՝
Մրցույթի նպատակն է միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների լուսաբանման շուրջ, խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:
Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչները և անկախ լրագրողները:
Մասնակցության պայմաններ՝
- - Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2018թ. հունվարի 01-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ միգրացիային առնչվող, այդ թվում՝ ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի, վերաինտեգրման և առևտրի դյուրացման խնդրիրների շուրջ հեռարձակված հեռուստա և ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած լրագրողական հոդվածները, նյութերը կամ հրատարակումները:
- - Ներկայացված բոլոր նյութերը պետք է համահունչ լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին:
- - Նյութերը կարող են ներկայացվել ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով:
- - Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մինչև երեք լրագրողական նյութ:
Չափանիշներ՝
Լրագրողական նյութերը կգնահատվեն համաձայն հետևյալ չափանիշների՝
- Ոճային (ներկայացվող նյութի լեզուն, ոճը և ընթերցման մատչելիությունը),
- Կառուցվածքային (թեմայի հետ կապված մեջբերումները, ամբողջականությունը և ճշգրտությունը, արժանահավատ և վստահելի աղբյուրները),
- Բովանդակային (նյութի արդիականությունը, սոցիալական ուղղվածությունը և հանրային ազդեցությունը):
Ընտրություն՝
Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի մրցանակակիրներ հետևյալ անվանակարգերում`
- Լավագույն հեռուստառեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
- Լավագույն ռադիոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
- Լավագույն տպագիր հոդված միգրացիոն խնդիրների վերաբերյալ
- Լավագույն մուլտիմեդիա ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
- Լավագույն լուսանկարչական ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
- Լավագույն հաջողված պատմություն վերաինտեգրման վերաբերյալ
- Լավագույն հաջողված պատմություն ինտեգրման վերաբերյալ
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա 250 000 ՀՀ դրամին համարժեք մրցանակ:
Մասնակից կազմակերպությունները տրամադրելու են հատուկ մրցանակներ հետևյալ թեմաներով լավագույն նյութի համար `
- «Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանում» - ՄԱԿ-իփախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ Հայաստանում
- «Փախստականների ինտերգրման հեռանկարները Հայաստանում» - ՄԱԿ-ի փախստականների հարցերովգերագույն հանձնակատարի գրասենյակ Հայաստանում
- «Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ» - «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ
Դիմելու համար՝
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված դիմում-հայտի ձևը և այն նյութի հետ ներկայացնել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա Բիզնես Կենտրոն, 7 հարկ, 711 սենյակ): Հայտի ձևը կարող եք գտնել նաև www.mibma.eu ինտերնետայինկայքերում:
Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեով` [email protected] և [email protected].
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
Վերջնաժամկետ՝
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի նոյեմբերի 1-ն է (մինչև ժամը 18:00-ը):
Կոնտատներ՝
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար խնդրում ենք դիմել հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 520388, +374 93 401016:
Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ “ՃԱՄՊՐՈՒԿ” լրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտներիմիջազգային օրվան, որը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին: