Մէճլիս Ինստիտուտի լեզուների (հայերեն, պարսկերեն, թուրքերեն) և շաղկապված պատմությունների ամառային դպրոց
Source: mejlisinstitute.org
Երևան, Հայաստան
Հուլիսի 15 - օգոստոսի 15, 2019
Մէճլիս Ինստիտուտն ուրախ է հայտարարել 2019թ-ի ինտենսիվ ամառային ծրագրի մասնակցության հայտերի ներկայացման մեկնարկը, որը տեղի կունենա հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը (տևողությունը չորս շաբաթ): Ծրագիրը բաղկացած է երեք զուգահեռ ընթացող լեզուների ուսուցման կուրսերից (հայերեն, պարսկերեն, թուրքերեն) և սեմինարիների շղթայից նվիրված Հայաստանի, Իրանի և Անատոլիայի շաղկապված պատմություններին՝ սկսած միջնադարի ժամանակաշրջանից:
Ծրագրի մասնակցության առաջնային, սակայն ոչ բացարձակ, թիրախային լսարանն է բակալավրիատի վերջին կուրսերի և մագիտրատուրայի ուսանողները, ովքեր ցանկություն ունեն ուսուցանել հայերեն, պարսկերեն և թուրքերեն լեզուներից մեկը և հետաքրքրված են միջմշակութային հաղորդակցության թեմաներով: Հայտերի դիտարկման փուլում առաջնահերթություն կտրվի այն թեկնածուներին, ովքեր արդեն ձեռք են բերել միջին և բարձր որակավորումներ նշված ոլորտներում: Լսարանային ուսուցումից բացի, ուսանողները հնարավորություն կունենան կիրառել իրենց լեզվական հմտությունները Հայաստանից, Թուրքիայից և Իրանից մասնակցող ուսանողների հետ:
Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի այն ուսանողները, ովքեր ներգրավված են հետազոտական աշխատանքում և հետաքրքրված են որոշակի աղբյուրների հետ աշխատելու գործում հնարավորություն կունենան անհատական հիմունքներով ստանալ հավելյալ տեղեկություններ:
Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 1, 2019թ.
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք https://mejlisinstitute.org/overview-1