ՔՀԿ-ների կարողությունների վերաբերյալ հարցում
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» (STRONG CSOs) ծրագիրը հրավիրում է քաղաքացիական հասարակության բոլոր հետաքրքրված կազմակերպություններին (ՔՀԿ) մասնակցելու Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունների զարգացման հարցմանը, ինչը կապահովի ՔՀԿ-ների հնարավոր ներգրավվածությունը ծրագրի կարողությունների զարգացման միջոցառումներին, ներառյալ դրամաշնորհների մրցույթին:
«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունները՝ որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով:
Ծրագրի խնդիրներն են՝
- զարգացնել ՔՀԿ-ների ներքին կարողությունները,
- զարգացնել ՔՀԿ-ների արտաքին կարողությունները,
- զարգացնել ՔՀԿ-ների՝ ԵՄ ծրագրերին դիմելու և դրանք իրականացնելու կարողությունները:
Հարցմանը մասնակցելու վերջնաժամկետն է 2016թ. ապրիլի 13-ը Երևանի ժամանակով ժ. 23:59: Հարցման պատասխանների գաղտնիությունը լիովին երաշխավորված է: Հարցումը կարող եք հեշտությամբ լրացնել 20-30 րոպեների ընթացքում: Սկսելու համար այցելե՛ք հետևյալ հղումով:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/StrongCSOs/posts/1053309764707429