Կայունություն՝ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով․ մասնակցության հրավեր
Ծրագրի Մասին
Դուք Հայաստանում շահույթ չհետապնդող, քաղաքացիական հասարակության կազմակերպության կամ անկախ լրատվամիջոցի անդամ եք և ունեք սոցիալական բիզնեսի գաղափար, որը կարող է խթանել ձեր կազմակերպության կայունությունը: Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը և Impact Hub Yerevan- ը հրավիրում են ներկայացնել ձեր գաղափարը և դիմել սոցիալական ձեռներեցության սեմինարների մասնկացության համար, որին կհետևի ֆինանսավորման աջակցության մրցույթ:
Ինչ Ակնկալել
Ծրագրի նպատակն է նպաստել հասարակական կազմակերպությունների կայուն գործունեությանը՝ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով։ Սեմինարին կարող են մասնակցել ժողովրդավարական արժեքներ տարածող՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները, ասոցիացիաներն ու անկախ լրատվամիջոցները։
Մասնակիցները կաշխատեն խորհրդատուների հետ, նրանց օգնությամբ կհղկեն իրենց բիզնես նախագիծը և կնախապատրաստվեն ներկայացնել այն ֆինանսավորման համար։ Սեմինարից հետո, ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան դիմել Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի սթարթափ ներդրման մրցույթին։ Մրցույթին կարելի է դիմել արդեն գործող բիզնեսի ընդլայնամն կամ զարգացման համար։
Ծրագիր
Քառօրյա սեմինար․ Խորքային, ինտենսիվ խորհրդատվություն` բիզնես մոդելների և ծրագրի ներկայացման տեխնիկայի մասին։ Մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես նախագծերը և կլսեն դրանց վերաբերյալ մասնագետների կարծիքները։
Սեմինարից հետո: Մասնակիցները իրենց գաղափարների վերաբերյալ խորհրդատվություն ու կարծիք ստանալուց հետո, կդիմեն Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսական աջակցության մրցույթին։
Ո՞վ Կարող Է Դիմել
Խրախուսում ենք դիմել, եթե․
– ունեք սոցիալական բիզնեսի գաղափար, որը կարող է խթանել ձեր հասարակական գործունեության կայունությունը և նպաստել կազմակերպության սոցիալական առաքելությանը։.
– ուզում եք մասնագետների միջոցով հարստացնել սոցիալական ձեռնարկատիրության մասին ձեր գիտելիքները։
– փնտրում եք ներդրման հնարավորություն՝ սոցիալական բիզնեսի ձեր գաղափարն իրականություն դարձնելու համար։
Ինչպե՞ս Դիմել