Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017
Աղբյուր՝ ace.aua.am
Ակադեմիայի մասին
ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԱ 2017 ՝ ԴԵՊԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայնրիխ Բյոլ հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը: Ակադեմիա 2017-ի նպատակն է հիմք ընդունել նախորդ տարվա Ակադեմիայի գործունեությունը և շարունակել ստեղծել ուսանողների և երիտասարդ մասնագետների ցանց, ովքեր ի զորու կլինեն խրախուսել և իրագործել շենքի, շրջանների, համայնքների և ազգային մակարդակով կայուն էներգետիկ լուծումներ: Ակնկալվում է, որ Ակադեմիայի, նրա մասնակիցների և շրջանավարտների ջանքերի շնորհիվ ազգային և տեղական քաղաքականության քննարկումները կայուն էներգետիկայի վերաբերյալ կընթանան ավելի տեղեկացված:
Ակադեմիայի 2017-ի նպատակն է բարձացնել մասնակիցների ներգրավվածությունը՝ ընդլայնելով նրանց մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև ստեղծել գիտելիքի փոխանակման և մասնագետների ցանց: Այս ամենը կարևոր է համարվոըմ Հայաստանի տարբեր շրջաններում կայուն էներգետիկայի լուծումների խթանման և կիրառման համար:
Ակադեմիայի թիրախային խմբեր
«Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ի ընթացքում կկազմակերպվեն մասնագիտացված աշխատաժողովներ հետևյալ խմբերի ներկայացուցիչների համար՝
- մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ,
- էներգետիկական լուծումներ մատակարարողներ և էներգետիկական լուծումներով հետաքրքրված ներդրողներ,
- ճարտարագիտության, ճարտարապետության, շինարարության, քաղաքաշինության, ֆինանսների և ներդրումային կառավարման ոլորտների երիտասարդ մասնագետներ և ուսանողներ, ինչպես նաև այլ հետաքրքրված անձինք։
Ակադեմիա 2017-ի միջոցառումներ
Մարզային աշխատաժողովներ և ցուցահանդեսներ
Ակադեմիա 2017-ի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, այդ թվում՝
երեք մարզային աշխատաժողովներ և ցուցահանդեսներ:
Մարզային աշխատաժողով և ցուցահանդես 1՝ հյուսիսային տարածաշրջան: Վայրը` Վանաձոր: Ամսաթիվ՝ շաբաթ, հուլիսի 22:
Մարզային աշխատաժողով և ցուցահանդես 2՝ կենտրոնական տարածաշրջան: Վայրը` Արարատ: Ամսաթիվ՝ շաբաթ, հուլիսի 29:
Մարզային աշխատաժողով և ցուցահանդես 3՝ հարավային տարածաշրջան: Վայրը` Կապան: Ամսաթիվ` շաբաթ, օգոստոսի 5:
Աշխատաժողովները բաղկացած կլինեն առանձին զուգահեռ երեք նիստերից, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր թիրախային խմբերի համար: Յուրաքանչյուրը կտևի մեկ օր (8 ժամ տևողությամբ, ընդմիջումներով): «Կայուն էներգետիկայի ցուցահանդեսը» տեղի կունենա աշխատաժողովներին զուգահեռ և նախատեսված է լինելու համայնքի անդամների, ինչպես նաև աշխատաժողովների մասնակիցների համար՝ վերջիններիս ընդմիջումների ժամանակ: Ցուցահանդեսին կհրավիրվեն արտադրողներ և վաճառողներ, ովքեր հայկական շուկայում առաջարկում են կայուն էներգետիկայի հետ կապված արտադրանք և լուծումներ: Այս արտադրատեսակների շարքին են պատկանում ջերմամեկուսիչ նյութերը, ջեռուցման համակարգերը, լուսավորությունը, վերականգնվող էներգիայի լուծումները, էներգախնայող պատուհանները և դռները:
Հետագա գործողություններ
Մարզային աշխատաժողովների մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու միջոցառումներին և նախաձեռնությունների մշակմանը, որոնք կծավալվեն աշխատաժողովների շրջանակներից դուրս և կպահանջեն շարունակական ներգրավվածություն Ակադեմիայի գործունեության մեջ: Միջոցառումները ներառում են՝
- տեղական կամ մարզային նախաձեռնությունների բացահայտում և զարգացում, որոնք կարող են արագացնել կայուն և տեղաբաշխված էներգետիկ լուծումների ընդունումը,
- վաճառողները կհետևեն իրենց՝ վերականգնվող էներգիայի հետ կապված և էներգաարդյունավետ լուծումների / արտադրանքների վաճառքներին,
- բուհերի ուսանողները իրենց համալսարաններում կհրավիրեն կազմակերպել կլոր սեղաններ / քննարկումներ և բանավեճեր կայուն էներգետիկայի հարցերի շուրջ
Այնուհետև, Ակադեմիայի մասնակիցները ամփոփիչ միջոցառման ընթացքում կներկայացնեն այս նախաձեռնությունների արդյունքները:
Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017-ի ամփոփիչ միջոցառում`
«Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը կավարտվի ամփոփիչ միջոցառմամբ, որը տեղի կունենա ՀԱՀ-ում:
- Ակադեմիայի մասնակիցները կներկայացնեն իրենց գործունեության արդյունքները:
- Ընտրված նախաձեռնությունները կներկայացվեն կարճ զեկույցների և քննարկումների միջոցով, որտեղ կկարևորվի դրանց ուսուցողական լինելը:
- Ավարտական վկայականները կհանձնվեն Ակադեմիայի պահանջներին բավարարող բոլոր մասնակիցներին:
Տեղերը սահմանափակ են: Դիմե՛ք հիմա: