Գորիսի մամուլի ակումբը փնտրում է Տեղական ինքնակառավարման մարմինների ծրագրերի համակարգողի
Սյունիք Ինֆոտան համակարգողի օգնական
Աշխատանքային պարտականություններ
- Աջակցել Սյունիք Ինֆոտան համակարգողին` Ինֆոտանը կազմակերպվող դասընթացների, քննարկումների, ֆիլմերի դիտումների և այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքներում,
- Կազմակերպել մեդիա դասընթացներ քաղլրագրողների, հասարակական կազմակերպությունների և այլ թիրախային խմբերի համար, անցկացնել դասընթացի արդյունավետության գնահատում,
- Դասընթացի ժամանակ մշտապես կապի մեջ լինել մասնակիցների հետ, խնդիրների առաջացման դեպքում օգնել լուծել դրանք, նախաձեռնել միջոցառումներ՝ ուղղված թիմի և թիմային աշխատանքի ամրապնդմանը,
- Տարածել դասընթացների հայտարարություններ, կազմել դիմումաձևեր, աջակցել Ինֆոտան համակարգողին դասընթացի նյութերի տպագրության, տարածման հարցում ,
- Ինֆո տան համակարգողի հետ ստեղծել Ինֆո տան հետ առնչվող նյութեր ու փաստաթղթեր, դրանք դասավորել համապատասխան թղթապանակներում, համալրել Ինֆո տան ինֆորմացիոն բազան,
- Աջակցել Ինֆո տան գործունեության մասին հաշվետվությունների կազմմանը,
Կատարել Ինֆո տան համակարգողի այլ հանձնարարականներ՝ կապված ընթացիկ աշխատանքների հետ:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության, հումանիտար կամ այլ ոլորտներում,
- Քաղաքացիական նախաձեռնություններում մասնակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- Ծրագրի մշակմանը և իրականացմանն առնչվող գիտելիքներ,
- Պատկերացում հայաստանյան մեդիա դաշտի մասին, լրատվամիջոցների և լրագրողների հետ կապերը կդիտարկվեն որպես առավելություն,
- Համակարգչային, օնլայն հարթակներում աշխատելու հիմնական գիտելիքները, մեդիագործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Կարողությունների զարգացման կրթական ծրագրերին, դասընթացներին մասնակցելու պատրաստակամություն:
Դիմելու կարգը
Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչև 2016 թ. oգոստոսի 25-ն իրենց համառոտ կենսագրությունն ու հետաքրքրության նամակն ուղարկել [email protected]հասցեին` նամակի վերնագրում նշելով , թե որ հաստիքի համար են դիմում:
Ընտրված թեկնածուն իր աշխատանքային պարտականությունները կստանձնի 2016թ. Սեպտեմբերի 1-ից` երկշաբաթյա փորձաշրջանով: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում զանգահարել 091013575 կամ 091024677 հեռախոսահամարներով: