Միացեք ԹիչՍըրֆինգ ցանցին
Եթե Դուք հանդիսանում եք որևէ ուսումնական հաստատության կամ ոչ շահութաբեր կազմակերպության անդամ և կցանկանայիք հյուրընկալել ազդեցիկ կամավոր խոսնակների ամբողջ աշխարհից, ապա ԹիչՍըրֆինգը Ձեզ համար է:
TeachSurfing.org-ը անվճար, միջազգային հարթակ է, որը միավորում է մարդկանց, ովքեր նախընտրում են իրենց ճանապարհորդության որոշակի ժամանակը տրամադրել սեփական գիտելիքներով կիսվելուն՝ դպրոցների, համալսարանների և ոչ շահութաբեր կազմակերպությունների շահառուների հետ՝ իրենց բնակության կամ ճանապարհորդության համար ընտրված երկրում:
Մեզ արդեն միացել են 1000 թիչսըրֆերներ և 105 կազմակերպություններ՝ 95 երկրներից: Միացե՛ք ԹիչՍըրֆինգի հեղափոխությանը՝ ստեղծելով անվճար, համաշխարհային հարթակ՝ գիտելիքների և մշակութային փոխանակության համար: www.teachsurfing.org
ԹիչՍըրֆինգ ալիքը Հայաստանում արդեն սկսվել է:
Այս տարի Հայաստանը միանում է ԹիչՍըրֆինգի համաշխարհային շարժմանը, և հայկական դպրոցներն ու այլ կրթօջախները կունենան հնարավորություն հյուրընկալելու թիչսըրֆերներ ամբողջ աշխարհից: Մեր օնլայն հարթակում արդեն իսկ գրանցվել են 17 հայկական կազմակերպություններ և դպրոցներ: Դուք էլ գրանցեք Ձեր դպրոցը, համալսարանը կամ հասարակական կազմակերպությունը և ձեռք բերեք հնարավորություն գրավելու հմուտ մասնագետների հետաքրքրությունը աշխարհի տարբեր երկրներից: Իմացե՛ք ավելին այցելելով ՝ armenia.teachsurfing.org:
Ծանոթացե՛ք թիչսըրֆերների հաջողակ պատմություններին:
Ընթերցե՛ք Հենինգի պատմությունը այն մասին, թե ինչպես գերմանացի ճանապարհորդների մի խումբ այցելեց հայկական գյուղական մի դպրոց և անցակցրեց սպորտային խաղեր և թիմային աշխատանքին նվիրված վարժություններ:
Ինչպե՞ս դառնալ ԹիչՍըրֆինգի հյուրընկալող:
-
Միացե՛ք մեզ www.teachsurfing.org կայքում:
-
Ավելացրե՛ք Ձեր կազմակերպությունը և թվարկե՛ք ուսուցման Ձեր կարիքները:
-
Գտե՛ք և կապվե՛ք Ձեր շրջան այլցելող թիչսըրֆերների հետ:
-
Կիսվե՛ք Ձեր պատմությամբ՝ ստանալով մրցանակ շահելու հնարավորություն: