Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 12 փետրվարի, 2018
Տեխնիկական աջակցության հնարավորություն սոցիալական ձեռներեցներին
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (CDPF) հիմնադրում է Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն` ՀԿ Դեպո ծրագրի “ՔՀԿ Կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում:
Սոցիալական Ձեռներեցի Կենտրոնի շահառուներ այդ փուլում կարող են հանդիսանալ Արմավիր, Լոռի և Գեղարքունիք մարզերի սոցիալական ձեռներեցությամբ զբաղվող ՀԿ-ները, որոնք ունենք արդեն գործող ձեռնարկություններ կամ պլանավորում են հիմնադրել:
Առաջիկա 9 ամիսների ընթացքում պատրաստ ենք օգնելու այն ՀԿ-ներին, որոնք ունեն տեխնիկական աջակցության կարիք՝ սոցիալական ձեռներեցության իրականացման, այդ կապակցությամբ նաև իրավական դաշտին առնչվող հարցերում, մասնավորապես՝
- • բիզնես պլանավորում, մարդկային ռեսուրսներ, կազմակերպչական կարողություններ, բիզնեսի և ֆինանսների կառավարում, ՍՁ հաշվապահություն, ֆինանսական/հարկային հաշվետվություններ, լիզինգ, վարկեր և փոխառություններ,
- • իրագործելիության վերլուծություններ, ռիսկերի գնահատում,
- • բիզնեսի շուկայավարություն, հաճախորդների նպատակային խմբերի սահմանում, մրցակցություն, արտադրանքի ներկայացում, գովազդ,
- • սոցիալական ձեռներեցության ցանցային գործընկերություն և համագործակցություն:
Շահառու ՀԿ-ների ընտրությունը կկատարվի մրցույթային կարգով: Ընտրությանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև փետրվարի 28-ը [email protected] հասցեով ուղարկել ՀԿ-ի սոցիալական ձեռներեցության, ինչպես նաև կոնկրետ ակնկալվող աջակցության վերաբերյալ մասին կարճ տեղեկատվություն (մինչև կես էջի սահմաններում), որից հետո մենք Ձեզ հետ կքննարկենք հնարավոր անելիքները և ժամանակացույցը:
Հարցերի դեպքում զանգեք 096-419657 կամ 010-576670:
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Դասընթաց