Բիզնես խորհրդատվություն մատուցելու ծառայության մրցույթ
Բիզնես խորհրդատվություն մատուցելու ծառայության մրցույթ
26.11.2021
Ծառայության տեսակը՝ բիզնես խորհրդատվություն
Սկիզբը՝ 2021 թ․ դեկտեմբերի 15
Դիմելու վերջնաժամկետը՝ 2021 թ․ դեկտեմբերի 10
Ծառայության նպատակը: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը փնտրում է բիզնես խորհրդատուի` այս ոլորտում խորհրդատվություն տրամադրելու և կազմակերպության կարողությունները զարգացնելու համար։
Ծառայություններ մատուցողը պետք է․
- գնահատի կազմակերպության բնույթը, առանձնահատկությունները և կարիքները,
- անցկացնի կազմակերպության բիզնես կարողությունների զարգացման դասընթաց,
- անհրաժեշտ գիտելիք, հմտություններ հաղորդի կազմակերպության թիմին,
- ուսումնասիրի դաշտը, գնահատի առկա հնարավորությունները և, ըստ այդմ, ներկայացնի բիզնես գաղափարներ։
Պահանջվող հատկանիշներ և որակներ
Կարևոր է, որ․
- մեզ հետ աշխատող անձը կամ թիմը լինի կազմակերպված, նախաձեռնող, պատասխանատու, թիմային և արագ արձագանքող,
- ունենա պրակտիկ գիտելիքներ և բիզնես ոլորտում աշխատելու փորձառություն,
- հատկապես տեղյակ լինի ոչ առևտրային կազմակերպությունների առանձնահատկություններից և այս ոլորտում նրանց հնարավորություններից։
Վերը թվարկված պահանջները թեև այս ծառայության ամբողջական ցանկը չեն, սակայն դրանցում արտացոլված են հիմնական անելիքները։ Պլանավորման փուլում կարող են ավելանալ որոշ նոր կետեր։
Հետաքրքրված անձինք/կազմակերպությունները պետք է ներկայացնեն շարժառիթների մասին նամակ՝ ներառելով առաջարկվող դասընթացի և խորհրդատվության ամփոփ կառուցվածքը, ինքնակենսագրական՝ մատնանշելով իրենց նմանօրինակ փորձառությունը, և գնառաջարկ՝ ուղարկելով [email protected] հասցեով։ Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլեկտրոնային փոստի հասցեով կամ մեր ֆեյսբուքյան էջին։
Նամակի առարկա տողում նշեք business consultant և Ձեր անուն-ազգանունը։
Կոնտակտային տվյալներ՝
Հասցե՝ 0010, ք․ Երևան, Վարդանանց փակուղի 8, տարածք 3
Հեռ․՝ +374 99 515 600
Էլ. հասցե՝ [email protected]