«Գրի վարպետության» դասընթաց․մասնակցության հրավեր
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և իր գործընկեր Վահրամ Մարտիրոսյանը սիրով հրավիրում են մասնակցելու «Գրի վարպետություն» դասընթացին։
«Ի սկզբանե բանն էր»՝ սկզբում բառն էր։)
Այսօր բազմաթիվ դասընթացներ ուսուցանում են ժամանակակից մասնագիտություններ, նոր տեխնոլոգիաներ, համացանցային հաղորդակցության կարողություններ։ Նույն ջանասիրությամբ չի մշակվում գիրը, տեքստը՝ հոդվածներ, ոլորտային վերլուծություններ, որ կապակցող օղակն են, տեղեկատվության հիմնական կրողը։ «Գրի վարպետության» դասընթացի նպատակն է զարգացնել հմտություններ, որոնք կօգնեն տեքստը դարձնել կառուցիկ, գրավիչ, «երկխոսող»՝ թոթափելով մասնագիտական խրթինությունը, միաժամանակ խուսափելով պարզունականացումից։
Ովքե՞ր կարող են մասնակցել․
- մասնագիտական ու հանրային ոլորտներում ակտիվ երիտասարդներ
Ովքե՞ր են վարելու դասընթացը․
- գրող, մեդիա հետազոտող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանը՝ այլ հայտնի լրագրող, մշակութաբան, թարգմանիչ, լեզվաբան փորձագետների ներգրավմամբ
Դասընթացի տևողությունը - 2 ամիս
Առաջին փուլ – հունիսի 22 – հուլիսի 22
Երկրորդ փուլ – սեպտեմբերի 7 – հոկտեմբերի 7
Պարբերականությունը - շաբաթական 2 օր, 17։30-19։30։
Դասընթացի անցկացման վայրը՝ ԵՀՀ գրասենյակ, Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, Երևան, +374 10 25 15 75, [email protected]
Ըստ անհրաժեշտության կանցկացվեն նաև խմբային և անհատական առցանց քննարկումներ։
Դասընթացին մասնակցությունն անվճար է։
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը։
Դիմելու վերջնաժամկետը հունիսի 14-ն է։
Պահպանվելու են հակահամաճարակային կանոնները։
Դիմելու կարգի, դասընթացի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք զանգահարել Մանե Գրիգորյանին +374 93 071 595 հեռախոսահամարով կամ գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին (երկուշաբթի-ուրբաթ՝ 11:00-19:00)։
Դասընթացը կազմակերպվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։