Մասնակցության հրավեր․ «Ազգային փոքրամասնությունների իրավունքների էությունը»՝ դասընթաց հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համար
«Մարդու իրավունքներ եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն մեկնարկում է«Ազգային փոքրամասնությունների իրավունքների էությունը» թեմայով դասընթաց հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համար։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների էությանը, ինքնության պահպանությանը և արդյունավետ մասնակցության առանձնահատկություններին, քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում նրանց արդյունավետ և իմաստալից մասնակցության ապահովման առանձնահատկություններին։
Դասընթացի վերջում ակնկալվում է, որ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները կկարողանան իրականացնել ազգային փոքրամասնություններին վերաբերող ծրագրեր՝ հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների առանձնահատկությունները, իսկ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը տեսանկյունից կկարողանան մշակել և իրականացնել ավելի թիրախային ծրագրեր:
Ե՞րբ` Մայիսի 6-ին և մայիսի 31-ին։
Ո՞րտեղ`Երևանում
Դասընթացին գրանվելու վերջնաժամկետներն են՝
առաջին դասընթացի համար ապրիլի 25
երկրորդի դասընթացի համար մայիսի 15
Դիմելու համար սեղմեք այստեղ։