Think Engineering թրեյնինգ
Աղբյուրը՝ այստեղ:
ԻՆԺԵՆԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԱՌԱՆՑ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ⚠️
Անվերջանալի դասախոսությունները, տեսական ու գործնական գիտելիքների միջև կապի բացակայությունը հանդիսանում են ցածր արդյունավետությամբ կրթության հիմնական պատճառներից։
Եթե Դուք տեխնոլոգիաների սիրահար եք, յուրահատուկ գաղափար ունեք, բավարարված չեք ինժեներական կրթության մակարդակով, ուզում եք դուրս գալ տեսականի սահմաններից և կիրառել Ձեր գիտելիքները իրական կյանքում, ուրախ ենք Ձեզ հրավիրել մեր «Think Engineering» դասընթացին։
Կատարեք Ձեր ապագային ուղղված առաջին քայլերը մեզ հետ, դարձեք ՀՀ և միջազգային աշխատաշուկայում բարձր որակավորմամբ պահանջված մասնագետ։ Մեր հատուկ սարքավորումներով հագեցած լսարանում Դուք կսովորեք իրականացնել Ձեր գաղափարները, աշխատել սարքավորումների հետ, ավտոմատացնել պրոցեսները, ամրապնդել ստացված տեսական գիտելիքները պրակտիկ փորձերով։
Think Engineering-ի փորձառու դասավանդողների և հագեցած դասընթացների միջոցով Ձեզ հնարավորություն կընձեռնվի ուսումնասիրել՝
- Ինժեներության և ավտոմատացման հիմունքներ,
- Աշխատել տարատեսակ սենսորների\տվիչների հետ,
- Կատարել տվյալների հավաքագրում և մշակում,
- Կատարել իրական նախագծեր, սարքերի և ծրագրերի ինտեգրմամբ (խելացի տուն, խելացի ջերմոց, խելացի լուսացույց, ռոբոթիքս և այլն):
Մանրամասն ծրագրին ծանոթացեք հետևյալ հղումներով՝
1. "Real Engineering" thematics and lessons: http://bit.ly/2GDwKvx
2. "Java" thematics and lessons: http://bit.ly/2W4sSsW
Տեխնիկական մաս՝
Դասընթացը բաղկացած է 32 դասից (80 ժամ)՝ յուրաքանչյուր դասը 2.5 ժամ տևողությամբ:
Անցկացվելու է երեքշաբթի և շաբաթ օրերին՝ ժամը 15:00 - 17:30:
Դասընթացը անցկացվելու է 4 ամիս, արժեքն է 25000 դրամ յուրաքանչյուր ամսվա համար:
Անցկացման վայրը՝ «Բարեկամություն» բիզնես կենտրոն, Հր. Քոչար 4, 4-րդ հարկ, 3-րդ լսարան:
Ակտիվ ուսանողները կներգրավվեն առաջատար տեխնոլոգիական ընկերությունների կողմից իրականացվող վճարովի ծրագրերում։
Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/2IY8fLl
Այլ մանրամասների համար զանգահարել` 098/099 451596: