Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 11 նոյեմբերի, 2016
Հանդուրժողականության միջազգային օր. Բաց դասախոսություններ
Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է։ Այդ օրը ԵՀՀ-ն և Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը հրավիրում են ձեզ միասին խորհելու հանդուրժողականության մասին՝ մշակույթի, կրթության և գրականության համատեքստում։ Քննարկումը կկայանա նոյեմբերի 16-ին ժ. 14։00-16։00 Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Միջոցառմանը ելույթ կունենան՝
Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոս Դաուման
«Հանդուրժողականություն, թե՞ անտեղյակություն. Նիդերլանդների փորձը»
ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը
«Հանդուրժողականությունը հայ գրականության մեջ»
Կրթության և գենդերային հարցերի փորձագետ Նվարդ Մանասյանը
«Մանկություն, հանդուրժողականություն, կրթություն»
Մուտքն ազատ է։