ՈւՈւ(ուսուցանողների ուսուցում)
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը «Քաղաքացիական հասարակության հզորացում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի իրականացնում է «Ուսուցանողների ուսուցում» դասընթացը:
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը հայտարարում է TOT (training of trainers) / ՈւՈւ (ուսուցանողների ուսուցում) 2017 թվականի նոր խմբի հավաքագրման մեկնարկը: Դասընթացաշարին մասնակցելու համար հարկավոր է լրացնել օնլայն դիմում-հայտ, որից հետո, մասնակիցը կանցնի մրցույթային փուլ: Վերջնական ընտրված մասնակիցներին կընձեռվի հնարավորություն մասնակցելու դասընթացաշարին, որը տևելու է վեց ամիս, իսկ այն հաջողությամբ ավարտելու դեպքում, մասնակիցը կստանա վկայական:
Մանրամասների համար, կարող եք զանգել բջջային` 055 87 00 79 և քաղքային` 0312 5 69 17 հեռախոսահամարներով, կամ գրել հաղորդագրություն [email protected] էլ. փոստին և Գյումրի Ինֆոտան ֆեյսբուքյան էջին: