Դասընթաց «Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում» թեմայով
Դասընթաց «Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում» թեմայով
հրավիրում է
« Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում»
թեմայով երկօրյա դասընթացի
Դասընթացավար՝ տ.գ.թ. Վահե Մովսիսյան (ՀՀ կենտրոնական բանկ)
|
|
Օրերը և ժամերը՝ |
29-ը հոկտեմբերի, 2016, շաբաթ, ժամը 10:00-14:30 30-ը հոկտեմբերի, 2016, կիրակի, ժամը 10:00-14:30
|
Վայրը՝ |
ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
|
Լեզուն՝ |
հայերեն
|
Դասընթացի նկարագրությունը. դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել բազմաչափ վիճակագրության տեսական հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել տարբեր կիրառական խնդիրների լուծման ժամանակ SPSS ծրագրային փաթեթի համապատասխան գործիքների առանձնահատկությունները և կիրառելիության շրջանակները:
Թիրախային խմբերը. ասպիրանտեր, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ, երիտասարդ մասնագետներ, ովքեր հետաքրքրված են բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությամբ: Դիմորդները պետք է ծանոթ լինեն վիճակագրության տեսությանը և SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ վարկածների ստուգման հիմունքներին:
Դասընթացի բովանդակությունը և օրակարգը.
29-ը հոկտեմբերի
10:00-12:00 Քլաստերային վերլուծության հիմնական խնդիրներ՝ ըստ դասակարգվող օբյեկտների և խմբերի քանակի: Քլաստերային վերլուծության ընթացակարգերի հիմնական չափանիշները:
12:00-12:15 Ընդմիջում
12:15-14:30 Հիերարխիկ և ոչ հիերարխիկ քլաստերային վերլուծություն: SPSS ծրագրային փաթեթում հիերարխիկ և ոչ հիերարխիկ քլաստերային վերլուծության մեթոդների կիրառությունը ՀՌԿԿ-Հայաստանի տվյալներով (գործնականխնդիրների լուծմամբ):
30-ը հոկտեմբերի
10:00-12:00 Դիսկրիմինանտ վերլուծության էությունը և կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Հատկանիշներիտարածությանչափողականությանկրճատմանմեթոդներ (գործոնայինվերլուծություն):
12:00-12:15 Ընդմիջում
12:15-14:30 Գլխավոր բաղադրատարրերի եղանակի կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Բազմաչափ տվյալների հուսալիության վերլուծությունը SPSS փաթեթում:
Դասընթացավարի մասին
Վահե Մովսիսյանն աշխատում է ՀՀ կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչությունում՝ որպես տնտեսագետ: Նրա հիմնական գործունեությունը ներառում է ընտրանքային հետազոտությունները, ինչպես նաև բաղադրյալ տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մշակումն ու զարգացումը: Պրն Մովսիսյանը 2007թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի կոչում Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանից: 2004թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Նա անդամակցում է Վիճակագրության միջազգային ինստիտուտին, ինչպես նաև Ընտրանքային հետազոտությունների վիճակագիրների միջազգային ասոցիացիային, մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Ներկայումս Կիրառական վիճակագրություն է դասավանդում Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Գրանցման համար խնդրում ենք լրացնել դիմումի ձևը: Դիմումները կդիտարկվեն մրցակցային սկզբունքով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 24-ը հոկտեմբերի, 2016 թ., ժ.10:00-ն: