«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը» դասընթաց
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողներին հրավիրում է մասնակցելու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը» դասընթացին։
Հանդիպումը կազմակերպվում է «Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենսդրությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի նախագծի խորհրդարանական լսումներին ընդառաջ ներկայացնելու օրինագիծը և քննարկելու իրավական մոտեցման վրա հիմնված լուսաբանման սկզբունքները։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մարտի 16-ը՝ ժամը 18։00-ն, գրելով [email protected] էլ․ հասցեին։
Հանդիպման տևողությունը՝ 90 ր․
Վայրը՝ «Դիսըբիլթի ինֆո» ՀԿ գրասենյակ (Երևան, Կորյունի 19ա, 5-րդ հարկ)
Հարցերի դեպքում դիմել Զարուհի Բաթոյանին (+ 374 91) 31 33 67: