Լրագրողների համար արտաքին քաղաքականության վերաբերյալ վերապատրաստման չորրորդ դասընթացի առնչությամբ
Աղբյուրը՝ այստեղ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է լրագրողների համար արտաքին քաղաքականության վերաբերյալ վերապատրաստման չորրորդ դասընթացը, որը տեղի է ունենալու ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում ս.թ. մարտի 2-ից 13-ը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 10:00-13:00:
Դասընթացի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ գործող դիվանագետների հետ, ովքեր կներկայացնեն ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները, մանրամասներ արտաքին գործերի նախարարության մի շարք գործառույթների մասին, ինչպես նաև կանդրադառնան Հայաստանի համար կարևորություն ունեցող տարածաշրջանային զարգացումներին: Հանդիպումներն ու դասախոսություններն ընթանալու են չհրապարակման (off the record) կանոնով:
Դասընթացին մասնակցելու նպատակով արտաքին քաղաքականությունը լուսաբանող լրագրողները կարող են մասնակցության հայտն ուղարկել մինչև ս.թ. փետրվարի 25-ը՝ լրացնելով ստորև տեղադրված դիմում-հարցաթերթիկը: Նշենք, որ տեղերը սահմանափակ են:
Դիմումն ուղարկելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատասխան նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք զանգահարել ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն՝ 060 620 206, 060 620 234, 060 620 202, 060 620 205 հեռախոսահամարներով:
Մասնակցության դիմում-հարցաթերթիկ` https://bit.ly/2SBWMp8