Դասընթաց՝ երեխայակենտրոն կազմակերպությունների մասնագետների համար
Մանկական զարգացման հիմնադրամը Եվրասիա համագործակցության հիմնադրամի «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Սովորենք խաղալ, որ կարողանանք զարգացնել» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:
Ծրագրի գլխավոր նպատակն է զարգացնել երեխաներին մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններում գործող մասնագետների՝ դիդակտիկ նյութերով և, մասնավորապես, խաղերով աշխատելու կարողությունները՝ այդպիսով բարելավելով մատուցվող ծառայությունների որակը:
Որպես ծրագրային գործողություն՝ Մանկական զարգացման հիմնադրամը կազմակերպում է մեկօրյա դասընթաց՝ ուղղված երեխայակենտրոն կազմակերպությունների մասնագետների՝ դիդակտիկ նյութերով և, մասնավորապես, խաղերով աշխատելու կարողությունների զարգացմանը: Դասընթացի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://cdf.am/wp-content/uploads/2018/03/EPF_CsoDepo_CDF_agenda_29-March-2018_training.pdf :
Դասընթացը տեղի կունենա 2018թ. մարտի 29-ին, ժամը՝ 10:30-ից 18:00-ն, Մանկական զարգացման հիմնադրամում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 1, ք. Երևան, ՀՀ): Խնդրում ենք միջոցառմանը գրանցվել հետևյալ հղումով՝ http://www.123formbuilder.com/form-3527797/Event-Registration-Form: Գրանցման վերջնաժամկետը՝ 2018թ. մարտի 26, ժամը՝ 18:00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հաշվի առնելով դասընթացի մասնակցության տեղերի սահմանափակ քանակը՝ նախապատվությունը կտրվի կից հղումով գրանցված առաջին 20 մասնակցին Երևանից և 10 մասնակցին՝ ՀՀ մարզերից: Խնդրում ենք հաշվի առնել, որ յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է դիմել առավելագույնը 2 մասնագետ: