Մեդիագրագիտություն- Քննադատական մտածողության դասընթաց
Հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ:
Սյունիք ԻնֆոՏունը հայտարարում է «Մեդիագրագիտություն-Քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրս, որն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբեր ամսից սկսած: Դասընթացի օրերը և ժամերը կհստակեցվեն մասնակիցների ընտրությունից հետո:
«Մեդիագրագիտություն» դասընթացը կազմված է 12 թեմաներից․ մեդիայի պատմություն, ներկա դաշտ, լրատամիջոցների գործունեության առանձնահատկություններ, լսարանի վրա ունեցած ազդեցություն, մեդիայի վտանգներ ու ընձեռած հնարավորություններ և այլն:
Դասընթացը ներառում է տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր, հղումներ, համակարգչային խաղ և կազմված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի ու ԵՀՀ-ի կողմից մշակված քննադատական մտածողության նյութերի հիման վրա։
Դասընթացի նպատակն է`
-Նպաստել մեդիագրագիտության, քննադատական մտածողության զարգացմանը, վերլուծական հմտությունների ձևավորմանը՝ ավելի գիտակից որոշումներ կայացնել որպես մեդիա սպառող։
-Ծանոթացնել նոր մեդիա գործիքներին, տպագիր և էլեկտրոնային հաղորդակցության հմտություններին։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 16-ը ներառյալ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Սյունիք Ինֆոտան համակարգող Շուշան Օհանյանին, հեռ.՝ 077000308:
Գորիսի մամուլի ակումբ
ք. Գորիս, Օրբելյանների 18/2
հեռ.՝ 098990731, 028422244
էլ. փոստ՝ [email protected]
Կայք՝ www.gorispress.am