Դասընթաց «Ցանցային վերլուծությունը և հասկացությունների քարտեզագրումը» թեմայով
Source: www.crrc.am
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը
հրավիրում է
«ՑԱՆՑԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»
թեմայով դասընթացին
Դասընթացավար՝ ս.գ.թ. Ժաննա Անդրեասյան
|
|
Օրերը և ժամերը՝ |
2-ը դեկտեմբերի, 2016, ուրբաթ, ժամը 14:00-18:00 3-ը դեկտեմբերի, 2016, շաբաթ, ժամը 10:00-14:00
|
Վայրը՝
|
ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
|
Լեզուն՝ |
Հայերեն
|
Դասընթացի նկարագրությունը. դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ցանցային վերլուծության և հասկացությունների քարտեզագրման մոտեցումներին, քննարկել դրանց կիրառելիության շրջանակները և ոլորտները:
Թիրախային խմբերը. ասպիրանտներ, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ, երիտասարդ մասնագետներ, ովքեր հետաքրքրվածեն սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանությամբ: Դիմորդները պետք է ծանոթ լինեն սոցիոլոգիայի պատմությանը և սոցիոլոգիական հետազոտության մեթոդաբանությանը:
Դասընթացի բովանդակությունը և օրակարգը
2-ը դեկտեմբերի
10:00-12:00 Հասկացությունների քարտեզագրման մեթոդի էությունն ու կիրառությունը: Հասկացությունների քարտեզագրման համադրումը ցանցային վերլուծության հետ:
12:00-12:15 Ընդմիջում
12:15-14:00 Հասկացությունների քարտեզագրման և ցանցային վերլուծության միջոցով հայաստանյան հասարակության արդի որոշ միտումների դիտարկում:
Դասընթացավարի մասին
Ժաննա Անդրեասյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է: Անդամակցում է Սոցիոլոգիական միջազգային ընկերակցությանը: Մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Զբաղվում է հետխորհրդային Հայաստանի հասարակական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Գիտական հետազոտությունների շրջագիծն ընդգրկում է նաև սոցիոլոգիական մեթոդաբանության համապատասխանության և սոցիալական ցանցերի որակական բնութագրիչների ուսումնասիրությունները: Սոցիալական ցանցերի վերլուծություն է դասավանդել Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում:
Գրանցման համար խնդրում ենք լրացնել դիմումի ձևը: Դիմումների վերջնաժամկետն է 24-ը նոյեմբերի, 2016 թ., ժ.14:00-ն: