Դասընթացի մասնակցության հրավեր ԹԻՀԿ-ի կողմից․ «Հակակոռուպցիոն կրթության կազմակերպումը» դասընթաց
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն իրականացնում է «Հակակոռուպցիոն կրթության կազմակերպումը» պրակտիկ դասընթացը։
Այն նախատեսված է կրթական հաստատությունների, քաղաքացիական կրթությամբ զբաղվող ՀԿ-ների, տարբեր կրթական ծրագրեր իրականացնող կամ դրանցով հետաքրքրված անհատների ու կազմակերպությունների համար։ Բանախոսությամբ հանդես կգա Թրանսփարենսի Ինթերնեշնլ ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ալյոնա Վանդիշեվան։ Բանախոսը կներկայացնի կոռուպցիայի և բարեվարքության մասին գիտելիքի տարածման լավագույն փորձը, մեթոդներն ու մոտեցումները։
Դասընթացի ավարտին կտրամադրվեն լրացուցիչ նյութեր, որոնք կօգնեն Ձեզ պլանավորել կամ բարելավել սեփական կրթական ծրագրերը։
Դասընթացի լեզուն ռուսերենն է։
Այն տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 14։30- ից, Հոլիդեյ Ինն Էքպրեսս հյուրանոցում։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ՝ լրացնելով այս կարճ ձևաթուղթը։
Դասընթացի օրակարգը հասանելի է այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կրթական ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանին 043 01 63 56 հեռախոսահամարով։