Հայտերի ընդունում Հայաստանի ՔՀԿ-ների համար՝ մասնակցելու թրեյնինգային ծրագրի
Հայաստանյան մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչները հրավիրվում են դիմելու նոր թրեյնինգային ծրագրի մասնակցության համար:
-
Ցանկանո՞ւմ եք բարելավել ֆոնդահայթայթման և ծրագրերի նախագծման Ձեր հմտությունները՝ ներգրավելու նոր ռեսուրսներ Ձեր ՔՀԿ-ի համար:
-
Հետաքրքրվա՞ծ եք ստանալու ծրագրերի կառավարման վերաբերյալ նոր գիտելիքներ:
-
Ցանկանո՞ւմ եք տիրապետել հաղորդակցության և PR հմտությունների՝ ավելի արդյունավետորեն ներկայացնելու Ձեր կազմակերպության շահերը:
-
Աշխատո՞ւմ եք ՔՀԿ-ում, որը գտնվում է Հայաստանի մարզերից որևէ մեկում:
Եթե ունեք 4 «այո» վերոնշյալ հարցերին, ապա այս թրեյնինգային ծրագիրը լավ հնարավորություն է Ձեզ համար՝ ձեռք բերելու նոր հմտություններ և գիտելիքներ նշված ոլորտներում, ծանոթանալու նմանատիպ հայացքների գործընկերների հետ և նպաստելու Ձեր մասնագիտական աճին:
Թրեյնինգներն իրականացվելու են ԵՄ կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել ԵՄ «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ դառնալու ուժեղ դերակատարներ երկխոսության քաղաքականության մեջ: Հայաստանում այս ծրագիրն իրականացվում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի համագործակցությամբ: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում՝ http://www.csdialogue.eu/
Թրեյնինգային ծրագիրը կազմված է լինելու երեք երկօրյա սեմինարներից, որոնք տեղի կունենան Երևանում 2016 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում: Առաջին թյեյնինգը կանցկացվի ս.թ. ապրիլի 21-22-ը: Թրեյնինգների «շրջանավարտները» կստանան վկայականներ ծրագրի կողմից: Այս թրեյնինգներին Ձեր մասնակցությանն առնչվող ծախսերը (ճանապարհածախս, կեցություն և սնունդ թրեյնինգ-սեմինարների ընթացքում) հոգալու է ծրագիրը:
Եթե ցանկանում եք դիմել, խնդրում ենք լրացնել դիմում-հայտը և ուղարկել այն [email protected] էլ. հասցեին մինչև ս.թ. ապրիլի 14-ը՝ ժ. 18:00՝ վերնագրի հատվածում նշելով «Թրեյնինգներին մասնակցության հայտ»:
Աղբյուրը՝ http://www.europeanintegration.am/15965.html