Դասընթաց «Հետազոտական հմտություններ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար» թեմայով
Աղբյուր՝ www.crrc.am
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը
հրավիրում է
«Հետազոտական հմտություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար»
թեմայով մեկօրյա դասընթացի
Դասընթացավարներ՝ Սոնա Բալասանյան, Նաիրա Վարդանյան
Օրը և ժամը՝ |
25-ը (թարմացված ամսաթիվ) հուլիսի, 2017 , ժամը 13:30-18:00 |
Վայրը՝ |
ՀՌԿԿ-Հայաստան, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 5-րդ հարկ, 602 սենյակ, (Ալեք Մանուկյան 1) |
Լեզուն՝ |
հայերեն |
Դասընթացի նկարագրությունը
Դասընթացի նպատակն է ՔՀԿ ներկայացուցիչներին փոխանցել հետազոտական զեկույցների/տվյալների հետ աշխատելու, ինչպես նաև ծրագրերի շրջանակներում հետազոտության բաղադրիչ պլանավորելու հմտություններ:
Թիրախային խմբերը
ՔՀԿ ներկայացուցիչներ, ովքեր մշակում կամ նախագծում են ծրագրային առաջարկներ և իրենց ծրագրային առաջարկներում հետազոտական բաղադրիչ պլանավորելու կարիք ունեն: Դասընթացն օգտակար կլինի նաև այն ՔՀԿ ներկայացուցիչների համար, ովքեր ծրագրային հիմնախնդիրները հիմնավորելիս կամ զեկույցներ պատրաստելիս ցանկանում են օգտվել/հասկանալ հետազոտական զեկույցներից, կամ տվյալներից:
Դասընթացավարներիի մասին տե՛ս ՀՌԿԿ-Հայաստանի կայքում՝ Սոնա Բալասանյան, Նաիրա Վարդանյան:
Գրանցման համարխնդրումենք լրացնել դիմումի ձևը: Դիմումները կդիտարկվեն մրցակցային սկզբունքով: Բազմաթիվ դիմումների պարագայում առաջնահերթությունը կտրվի ՀԿ ԴԵՊՈ կոնսորցիումի կազմում ընդգրված ՔՀԿ-ներին:
Ճանապարհածախսի փոխհատուցում
Հեռավոր մարզերից մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի ըստ հանրային տրանսպորտի սակագների: Այլ մարզերից մասնակիցների ճանապարհածախսի փոխհատուցումը կքննարկվի դեպք առ դեպք:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 20-ը հուլիսի, 2017 թ., մինչ աշխատանքային օրվա ավարտը