Դասընթացներ մարզերում` «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիր
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը մեկնարկում է դասընթացների շարքը «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում։
|
- - Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ
- - Համայնքների (ՏԻՄ-երի) ներկայացուցիչներ
- - Ոչ ֆորմալ երիտասարդական խմբեր
- - Տեղի մշակութային և զբոսաշրջային ոլորտի մասնագետներ
- - Այլ հետաքրքրված անձիք
Երբ՝
|
2018 թ., նոյեմբերի 7-8, ժամը՝ 11։00-17։00 |
Որտեղ՝
|
Ք. Գյումրի, «Լոֆթ Գյումրի», հասցե՝ Գորկի 50/4 |
Հաստատում՝
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև նոյեմբերի 4-ը՝ [email protected] հասցեին ուղարկելով մասնակցության լրացված հայտը, որը կարող եք գտնել այստեղ․
Հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 57 56 47, 093 971147:
Այս երկօրյա դասընթացը ներածական է, որի ընթացքում մանրամասն ներկայացվելու է ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը (ծրագրի մասին տե′ս EU4CULTURE ֆեյսբուքյան էջում) , անդրադարձ է արվելու Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումներին և միտումներին, ներկայացվելու են զբոսաշրջության համակարգի հիմնական ենթակառուցվածքները և համայնքային ռեսուրսների քարտեզագրման մեթոդաբանությունը:
Ներածական դասընթացին կհետևեն թեմատիկ դասընթացները, որոնք կանցկացվեն սույն թվականի նոյեմբերի 20- ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Դասընթացները բաց են վերը նշված բոլոր խմբերի համար: Այդուհանդերձ, ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհներին դիմելու նախապայման է հանդիսանում առնվազն երկու դասընթացի մասնակցությունը հետևյալ տարբերակներով.
- - Ներածական դասընթաց (սույն դասընթացը) և մեկ թեմատիկ դասընթաց,
- - Երկու թեմատիկ դասընթաց այն մասնակիցների համար, ովքեր բաց են թողել ներածական դասընթացը։
Դասընթացի մասնակիցները հաստատված օրակարգը կստանան դասընթացից 1 օր առաջ: