Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական ուսումնասիրության մրցույթի հրավեր
Աղբյուրը՝ www.transparency.am
Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:
ԹԻՀԿ-ն հայտարարում է ծառայության մատուցման մրցույթ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում՝ հրավիրելով սոցիոլոգիական ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին:
Ծառայության նկարագրությունը
Ուսումնասիրության նպատակն է հարցման միջոցով պարզել բիզնես սեկտորի ներկայացուցիչների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ներկայիս տնտեսական մրցակցության միջավայրին առնչվող ընկալումը և խնդիրները:
Ակնկալվող արդյունքները
Ուսումնասիրության արդյունքում պետք է կազմվի ամփոփիչ զեկույց՝ հայերենով, որը կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։
- Ծառայությունը պետք է մատուցվի 2019թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին, հետևյալ ժամանակացույցով.
- հուլիս 2019 – ուսումնասիրության նախնական մեթոդաբանություն/հարցաշար, քննարկում, համաձայնեցում
- հուլիս-օգոստոս 2019 – դաշտային աշխատանքների իրականացում
- օգոստոս 2019 – նախնական զեկույցի կազմում/աշխատանքային քննարկում
- սեպտեմբերի սկիզբ 2019 – վերջնական զեկույցի ներկայացում
Պահանջվող որակավորում
- Դիմորդ կազմակերպությունը պետք է ունենա Հայաստանում գործարար ոլորտում սոցիոլոգիական հարցում իրականացնելու փորձ և կոռուպցիայի ոլորտին առնչվող փորձառություն:
Տեխնիկական գնահատում
Դիմորդ կազմակերպությունների ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- առաջարկվող մեթոդաբանություն (30%)
- պահանջվող որակավորում և փորձ (30%),
- ծառայության արժեք (40%):
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
- Պորտֆոլիո, ներառելով առնչվող ուսումնասիրությունների և գործընկերների/պատվիրատուների ցանկը, ուսումնասիրության մեջ ներգրավվող անդամների կենսագրականները
- Նմանատիպ ուսումնասիրությունների մեթոդաբանության և առավել համապատասխան զեկույցի նմուշ/հղում
- Ծառայության արժեք / բյուջե։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն անգլերենով կամ հայերենով ուղարկել էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Գործարարների հարցում» մինչ 2019 թ. հունիսի 16-ը: