«Թվապատում 2017» մեդիա կոնֆերանս
Փողկապով, թե առանց փողկապի՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում 2017» կոնֆերանսը սպասում է լրագրողական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:
Այս տարի փորձելու ենք բացահայտել մեդիայի հաջողության գաղտնիքները թվային միջավայրում: Հանդիպումների առանցքային թեման մեդիա մենեջմենթն է. մեդիայի փոփոխվող դիմագիծն ու գործառույթները, մոնետիզացիայի նոր միջոցները, ժամանակակից մեդիա հարթակների ձևավորման ու բրենդավորման արդյունավետ եղանակները, լրատվամիջոց-սոցիալական մեդիա համագործակցությունը:
«Թվապատում 2017»-ը կհյուրընկալի վեց միջազգային բանախոսների՝ մեդիա մենեջմենթի և բրենդինգի առաջատար մասնագետների:
Մասնակցությունը կոնֆերանսին անվճար է: Այն բաց է հայաստանյան մեդիա դաշտի բոլոր ներկայացուցիչների համար՝ մեդիա մենեջերներ, խմբագիրներ, լրագրողներ, ուսանողներ:
Կոնֆերանսի աշխատանքային հիմնական լեզուներն են հայերենը, անգլերենն ու ռուսերենը: Կապահովվի թարգմանություն:
Երկօրյա հանդիպումները կտևեն ժամը 10:00-17:00-ն:
«Թվապատում 2017» մեդիա կոնֆերանսի մասին տեղեկությունն ու նորությունները տարածելու և գտնելու համար կիրառվում է #Tvapatum17 հեշթեգը:
«Թվապատում» մեդիա կոնֆերանսը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ: