«Թվապատում հետաքննություն․ մեդիան ընդդեմ կոռուպցիայի» լրագրողական կոնֆերանս
Աղբյուրը՝ www.media.am
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շարունակում է «Թվապատում» լրագրողական միջոցառումների շարքը:
Դեկտեմբերի 6-8-ը Երևանում կանցկացվի «Թվապատում հետաքննություն․ մեդիան ընդդեմ կոռուպցիայի» լրագրողական կոնֆերանսը:
Միջոցառման նպատակն է խթանել հետաքննական լրագրությունը Հայաստանում և ստեղծել մեդիա հարթակ՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի դրսևորումներն ու մարդու իրավունքներին առնչվող խնդիրները քննարկելու համար:
Բանախոսներ
Կոնֆերանսին կհյուրընկալվեն մոտ երկու տասնյակ հայտնի լրատվամիջոցներ և հետաքննական լրագրության կենտրոններ ներկայացնող միջազգային բանախոսներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Լիտվայից, Չեխիայից և Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից: Նրանք զեկույցների, ցուցադրությունների և գործնական պարապմունքների միջոցով իրենց փորձն ու ձեռքբերումները կկիսեն գործընկերների հետ: Հայաստանի լրագրողները հնարավորություն կստանան մասնակցել կոնֆերանսին ինտերակտիվ քննարկումների և ելույթների միջոցով։
Մասնակցությունը կոնֆերանսին
Կոնֆերանսը սահմանում է մասնակցության երկու կարգավիճակ՝ հիմնական մասնակից և ազատ ունկնդիր: Երկու դեպքում էլ նախապես գրանցումը պարտադիր է:
Հիմնական մասնակիցներ
Հիմնական մասնակիցները հայաստանյան մեդիա դաշտի այն ներկայացուցիչներն ու լրագրողներն են, ովքեր հանդես են գալիս հետաքննական թեմաներով պարբերական, հետևողական լուսաբանումերով կամ իրենց ներդրումն ունեն ոլորտի առաջխաղացման հարցում: Նրանց թվում են նաև մեդիայի կամ կոռուպցիայի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիմնական մասնակցի կարգավիճակը հնարավորություն է տալիս մշտական մասնակցություն ունենալ կոնֆերանսի երեք օրերին, ներկա լինել տարբեր ձևաչափերի բոլոր հանդիպումներին և ներգրավվել քննարկումներում: Հիմնական մասնակիցները կստանան կոնֆերանսին առնչվող բոլոր տեսակի պարագաները և նյութերը, այդ թվում՝ մասնակցության վկայական, կոնֆերանսի ավարտին հրապարակվող ձեռնարկը՝ կազմված բանախոսների ելույթների հիման վրա:
Կոնֆերանսը նախատեսում է ունենալ մոտ 50 հիմնական մասնակից Հայաստանից՝ ինչպես Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով, այնպես էլ մրցութային կարգով՝ մինչև նոյեմբերի 27-ըլրացնելով հիմնական մասնակցի հայտաթերթիկը:
Ազատ ունկնդիրներ
Ազատ ունկնդիրները սկսնակ լրագրողներն են, ուսանողները կամ հասարակական սեկտորի այն ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են հետաքննական լրագության ոլորտով։ Ազատ ունկնդիրները կարող են մասնակցել սահմանափակ թվով հանդիպումների։
Որպես ազատ ունկնդիր մասնակցության հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ է լրացնել ազատ ունկնդրի հայտաթերթիկը:
Մեծ քանակի հայտերի դեպքում գրանցումը կսահմանափակվի։
Ստացված հայտերի հիման վրա՝ կազմակերպիչներն իրենց որոշման մասին կտեղեկացնեն հայտատուներին մինչև նոյեմբերի 30-ը:
Մասնակցությունը կոնֆերանսին անվճար է: Մարզերից ժամանած հիմնական մասնակիցները կապահովվեն հյուրանոցով և սնունդով։
Աշխատանքային հիմնական լեզուներն են հայերենը, անգլերենն ու ռուսերենը: Կապահովվի թարգմանություն:
Միջոցառումը կանցկացվի «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում, հասցեն՝ Վազգեն Սարգսյան փող., 26/1 շենք, Երևան:
Կոնֆերանսի, բանախոսների և նրանց զեկույցների, գործնական պարապմունքների և ցուցադրությունների մասին պարբերաբար թարմացումներին հետևելու համար միացեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջին և կոնֆերանսին ֆեյսբուքում:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք դիմել ՝
Մարիամ Սարգսյան, հեռ.` 010 583620, էլ. հասցե՝ [email protected]
Սոնա Քոչարյան, հեռ.` 010 583620, էլ. հասցե՝ [email protected]
«Թվապատում հետաքննություն․ մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Միջոցառմանն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը: «Թվապատումը» համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Ինտերնյուսը:
Մեկնաբա