Երկօրյա թվային անվտանգության դասընթաց լրատվամիջոցների և քաղհասարակության համար
Ինտերնյուզը սիրով հրավիրում է լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպան նախաձեռնությունների ղեկավարներին ու աշխատակիցներին՝ մասնակցելու թվային անվտանգության երկօրյա դասընթացի, որը կանցկացվի Երևանում՝ մայիսի 18-19-ին։
Դասընթացը կկենտրոնանա այն հիմնական թվային անվտանգության մարտահրավերների վրա, որոնց հետ բախվում են հայաստանյան լրատվամիջոցները, իրավապաշտպանները և քաղհասարակության կազմակերպությունները։ Դասընթացի մասնակիցները կսովորեն հայտնաբերել և կառավարել թվային անվտանգության ռիսկերը, ապահել իրենց կազմակերպությունների անվտանգությունը և վերահսկել իրենց կազմակերպության ՏՏ ենթակառուցվածքը։ Փորձված մասնագետների օգնությամբ դասընթացի մասնակիցները կսովորեն կարգավորել իրենց էլ-փոստի և սոցցանցային օգտահաշիվների անվտանգության նախընտրանքները, ապահովել իրենց համակարգիչներում և սմարթֆոններում պահվող տվյալների անվտանգությունը։ Դասընթացի ժամանակ կներկայացվեն ապահով կապի միջոցները՝ գաղտնագրված մեսենջերներ, հեռախոսազանգեր և ՍՄՍ։
Դասընթացավարներ՝ թվային անվտանգության և ՏՏ փորձված մասնագետներ Արթուր Պապյան և Վարդան Արզումանյան (Երևան, Հայաստան), Միկոլա Կոստինյան և Նատալիա Օնիշչենկո, Ինտերնյուզի թվային անվտանգության փորձագետներ (Կիև, Ուկրաինա)։
Դասընթացն անվճար է։ Դիմելու համար խնդրում ենք լրացնել այս հարցաթերթիկը մինչև 2019թ. մայիսի 1-ը.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe8h2DkSRkJKURdTAIGpUdmgEr7dErbGRjlAfIfeWkaLunV9g/viewform
Տեղերը սահմանափակ են, դասընթացին մասնակցելու համար կազմակերպիչները կընտրեն 15 դիմորդի։ Ընտրություն կատարելիս հաշվի են առնվելու դիմորդների մոտիվացիան և հետաքրքրությունը դասընթացի առարկայի նկատմամբ։ Մինչև 2019թ. մայիսի 10-ը Ինտերնյուզը գրանցված մասնակիցներին կուղարկի դասընթացի մանրամասն օրակարգը, կտրամադրի տեղեկատվություն դասընթացի անցկացման վայրի և ժամերի մասին։
Ինտերնյուզը կապահովի մարզերում բնակվող մասնակիցների ճանապարհածախսը, գիշերակացը և սնունդը։
Դասընթացի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք կապվել Օելսիա Միգալի հետ՝ [email protected] skype: oleccia.
Դասընթացն անցկացվում է Ինտերնյուզի՝ «Լսարանի ուսումնասիրման և թվային աջակցության ծրագրի» (AUDS) շրջանակում՝ Շվեդիայի աջակցությամբ։