Հետաքննական լրագրության զարգացումը Հայաստանում 2-օրյա թրեյնինգ
Աղբյուրը՝ www.facebook.com
Հետաքննական լրագրության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հերթական թրեյնինգ-վորքշոփը տեղի կունենա հունիսի 21-23-ին, Աղվերանում:
Ոլորտի լավագույն մասնագետները դասընթացի մասնակիցներին կծանոթացնեն, թե ինչպես համացանցի որոնողական գործիքներն օգտագործել լրագրության մեջ, ինչպես փաստերի ստուգում կատարել, ինչպես ուսումնասիրել պետգնումների համակարգը և որոնել իրավական փաստաթղթեր, ի վերջո, ինչպես պատկերավոր ներկայացնել ունեցած հետաքննական նյութերը:
Դասընթացին կարող են մասնակցել ուսանողներ, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ, լրագրողական հետաքննություններով հետաքրքրված անձիք: Նշենք, որ սա ծրագրով նախատեսված վերջին դասընթացն է հասարակության այս սեկտորի համար:
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է.
→ գրանցվել կայքում և անցնել 12 տեսադասերի թեստերը՝ https://course.uicarmenia.org/,
→լրացնել հայտադիմումը` https://bit.ly/2HOmVvr։
Տրանսպորտի և կեցության ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 19-ը, ժ․ 11։00-ն: