Կրթաթոշակային ծրագիր. Ուրբանիզմն ու բնակչության փոխանակումը Երևանի և Բաքվի միջև
Տևողություն՝ 3 ամիս (մայիսից- հուլիս 2020)
Գումարը՝ $1,000 ԱՄՆ դոլլար
Վերջնաժամկետ՝ մարտի 10, 2020
Աջամ Մեդիա Քոլեքթիվն (ajammc.com) առաջարկում է կրթաթոշակային ծրագիր Երևանից և Բաքվից գիտնականներին, լրագրողներին, համայնքային ակտիվիստներին և դոկումենտալ ֆիլմի հեղինակներին, որը նախատեսված է 2020 թվականի ամռան համար: Ծրագիրը համաֆինանսավորվում է Մեճլիս Ինստիտուտի (mejlisinstitute.org) և Մեհելե (mehelle.org) կազմակերպությունների կողմից:
Ծրագրի նկարագրությունը
Տասնինը և քսաներորդ դարերի ընթացքում Բաքուն և Երևանը եղել են էթնո-կրոնական, լեզվական և ճարտարապետական բազմազանության քաղաքներ: Իրենց պատմական հարևանությունը ոչ միայն հյուրընկալել է տարբեր պատմական անցյալ ունեցող ժողովուրդների, այլ նաև լցվել է բազմաթիվ ընդհանուր սոցիալական տարածքներով, ինչպիսին են երկրպագության տարածքները և հանրային բաղնիքները:Հաջորդելով միջ-էթնիկ կոնֆլիկտի զարգացմանն ու Լեռնային Ղարաբաղի պատերազմի բռնկմանը, Բաքվի հայերն ու Երևանի ադրբեջանցի բնակիչները կամ ստիպողաբար արտաքսվեցին, կամ կամավոր լքեցին իրենց բնակության վայրերը՝ հետևում թողնելով իրենց ընկերներին, հարևաններին և իրենց տները: Որոշ դեպքերում այլ երկիր մեկնած տեղահանվածների մի մասը կարողացավ կապ հաստատել իրենց մտերիմների հետ և բանակցեցին տների փոխանակման հարցը:
Սույն ծրագրի նպատակն է գրառել և պահպանել այն հայերի և ադրբեջանցիների հիշողությունները, բանավոր պատմությունները և նյութական մշակույթը, ովքեր փոխանակվել են տներով և տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի վաղ տարիներին: Աշխատելով միջազգային թիմում, այս նախաձեռնությունը կուսուցանի կրթաթոշակառուներին օգտագործել աշխարհագրական-տարածքային քարտեզագրման գործիքը /geo-spatial mapping software/, 360-աստիճանային տեսանյութերը, փաստավավերագրական կադրերը և թվային արխիվացման փորձառությունները առցանց մուլթիմեդիա հարթակ ստեղծելու նպատակով: Այն նախկին բնակիչների համար կծառայի որպես ազբյուր հայտնաբերելու իրենց հին հարևանությունը, կապ հաստատելու հին ընկերների, ինչպես նաև հասկանալու ներկա և անցած դժվարությունները, որոնք հաղթահարել են իրենց փոխարինած մարդիկ:
Ծրագրի մանրամասները
Ծրագիրը բաղկացած է ընդհանուր 6 կրթաթոշակային ծրագրից. 2 հետազոտող կրթաթոշակառու (1-ը Բաքվում/ 1-ը Երևանում) և 4 քաղաքային գործնական կրթաթոշակներից (2-ը Բաքվում/ 2-ը Երևանում)
1. Հետազոտության կրթաթոշակ
Կրթաթոշակառուն պատախանատու է լինելու արխիվային քաղաքային և պետական հաստատություններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում պատմական տեղեկատվության հետազոտություն իրականացնելու գործում, հավաքագրելու այնպիսի տեղեկատվություն ինչպիսին է էթնո-կրոնական փոքրամասնության հարևանության մասին նյութերը, որտեղ ապրում են տեղահահանվածների փոխարեն եկածները: Հետազոտության առարկաները ներառում են, բայց չեն սահմանափակվում, հին քարտեզները, քաղաքի հատակագծերը, լուսանկարները, թերթի հոդվածները, հիշողություները և գրականությունը, վավերագրական տեսանյութերը, քաղաքական հաշվետվությունները, մարդահամարների հաշվետվությունները, սեփականության փաստաթղթերը և այլ մշակութային ուսումնասիրության առարկաներ:
ա/ Թեկնածուն պետք է ունենա տեղական արխիվների հետ աշխատանքի փորձ տեղին համապատասխան լեզուներով (ադրբեջաներեն և ռուսերեն Բաքվում, հայերեն և ռուսերեն Երևանում):
բ/ հետազոտող կրթաթոշակառուն կհամակարգի և կհանդիպի ծրագրի ղեկավարների և Քաղաքային Փորձառության կրթաթոշակառուների հետ երկշաբաթյա հիմունքներով:
2. Քաղաքային Փորձառության կրթաթոշակ.
Քաղաքային Փորձառության կրթաթոշակառուն կաշխատի երկու հոգուց բաղկացած թիմում: Նրանք կաշխատեն համապատասխան հարևանության տարածքներում իրականացնելով աշխարհագրական-տարածքային նյութի հավաքագրում, կնկարահանեն տեսանյութեր և կձայնագրեն հարցազրույցներ բնակիչների հետ և կհավաքագրեն այն նյութեր, որոնք կփաստեն պետական և մասնավոր մեխանիզմների միջոցով իրականացված քաղաքային միջավայրի փոփոխությունները: Կրթաթոշակառուներից ակնկալվում է ստեղծել և պահպանել կապը այն մարդկանց միջև, ովքեր տեղահանվել են և վերաբնակեցվել համապատասխան հարևանության վայրերում:
ա/ Թեկնածուն պետք է ունենա տեսա- և ձայնային նյութերի հետ աշխատանքի փորձ: Վավերագրական ֆիլմերի կազմման նախկին փորձառությունը ցանկալի է:
բ/ Թեկնածուները պետք է ունենան իրեն սեփական տեխնիկան տեսա և ձայնային հարցազրույցներ անցկացնելու համար: 360 աստիճան տեսանյութերի տեսախցիկները կտրամադրվեն Աջամ ՄՔ-ի կողմից:
գ/ Քաղաքային Փորձառության կրթաթոշակառուն կհամակարգի և կհանդիպի ծրագրի ղեկավարների և հետազոտող կրթաթոշակառուների հետ երկշաբաթյա հիմունքով.
Կրթաթոշակի պահանջները
Կրթաթոշակային ծրագրերը բաց են բոլոր տարիքի անձանց համար: Ի լրումն իրենց տեղական լեզվի /հայերեն-ադրբեջաներեն/, հաջողակ թեկնածուները պետք է լավ տիրապետեն անգլերենին: Ռուսերենի իմացությունը ևս ցանկալի է: Ի լրումն վերոնշված հատկանիշների թեկնածուները պետք է նաև.
– Հաճախեն նախնական օնլայն կողմնորոշիչ դասընթացին և տեղեկատվության հավաքագրման դասընթացին:
– Կրթաթոշակառուները ծրագրին պետք է հատկացնեն շաբաթական 10-15 ժամ:
– Ֆիզիկական վայրերում մասնակիցները պետք է երկու-շաբաթը մեկ հանդիպեն ծրագրի ղեկավարներին:
– Մասնակցեն կրթաթոշակի ավարտական դասընթացին, որը տեղի կունենա օգոստոս ամսվա առաջին կեսին Վրաստանուն /այցելության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները/:
Ինչպես դիմել
Կրթաթոշակն դիմելու համար խնդրում եմ ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին կցելով հետևյալ փաստաթղթերը.
1. Ինքնակեսնագրություն կամ ռեզյումե մանրամասն նշելով աշխատանքային փորձը,
2. 300-500 բառից բաղկացած հետաքրքրության նամակ, հետևյալ հարցերի շուրջ.
ա/ Ո՞ր կրթաթոշակային ծրագրին եք Դուք դիմում 1) հետազոտություն թե 2) քաղաքային փորձառություն,
բ/ Ինչու՞ եք հետաքրքրված ծրագրով:
գ/ Ի՞նչ որակավորումներ ունեք, որոնք կօգնեն Ձեզ այս ծրագրում:
դ/ Ի՞նչ հմտություններ և տեղեկատվություն հույս ունեք ստանալ ծրագրին մասնակցելով:
Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք դիմել [email protected] էլ. փոստով: