ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարում է մրցույթ
Դիմելու համար լրացուցիչ ինֆորմացիան այստեղ
Արդեն քառորդ դար է, ինչ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը սերտորեն համագործակցում է հայաստանցիների հետ` բարելավելու բազում կյանքեր և ստեղծելու նոր հնարավորություններ երկրի զարգացման համար: Այս տարի մենք նշանավորում ենք հայ-ամերիկյան բարեկամության ու համագործակցության 25-ամյակը և սիրով հրավիրում ենք բոլորիդ, սիրելի համակիրներ, մասնակից լինելու մեր տոնակատարությանը: Ահա թե ինչպես:
Ասում են, որ նկարը կարող է 1000 բառ փոխարինել: Մենք կիսում ենք այդ կարծիքը և առաջարկում ենք ձեզ հագնել ձեր «ստեղծագործական գլխարկները» և օգնել մեզ ցուցադրել Հայաստանի հետ մեր 25-ամյա բարեկամությունն ու համագործակցությունը ստեղծագործական որևէ արվեստի միջոցով: Յուրաքանչյուր ոք` պրոֆեսիոնալ, ուսանող, թե դպրոցական, կարող է մասնակցել այս մրցույթին` անկախ տարիքային սահմանափակումից: Ծանոթացե՛ք մրցույթի մանրամասներին ստորև պաստառներից և կիսվե՛ք այս հնարավորությամբ ձեր ընկերների հետ: Նյութերը կընդունվեն մինչև ս.թ. հունիսի 18-ը:#USAIDArm25