Մասնակցիր ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի 25 ամյակին նվիրված երկրորդ նախագծին
Սիրելի բարեկամներ,
Այս տարի մենք նշանավորում ենք հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25-րդ տարեդարձը: Այս քառորդ դարի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն պատիվ է ունեցել աշխատել և համագործակցել հազարավոր հայերի հետ` բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը և ստեղծելու նոր հնարավորություններ երկրի ապագա սերունդների համար: Մեր աջակցությունը երկար ուղի է անցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անհապաղ մարդասիրական օգնությունից մինչև երկրի տարբեր ոլորտներին և բարեփոխումներին ուղղված զարգացման ծրագրեր: Այսօր մենք հպարտությամբ համագործակցում ենք տեղական ձեռնարկությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Հայաստանի կառավարության հետ որպես հավասար գործընկերներ` մշակելով և իրականացնելով ծրագրեր, որոնք կթողնեն շոշափելի արդյունքներ և նոր աշխատաոճի ու գործընկերությունների ժառանգություն ի նպաստ բոլոր հայերի:
25 տարվա բարեկամության և համագործակցության նշանավորման շրջանակներում մենք հրավիրում ենք Ձեզ մեր հետ միասին վերհիշել ու պատմել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի վաղ տարիների գործունեության մասին, և այսպիսով դառնալ մեր հոբելյանական ժամանակագրության մասնակից: Ահա թե ինչպես:
Այսօրվանից մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ, ուղարկեք մեզ ձեր պատմությունները` թե երբ կամ ինչպես եք առաջին անգամ լսել ԱՄՆ ՄԶԳ-ի մասին, ինչպես է ԱՄՆ ՄԶԳ-ն փոխել ձեր կյանքը, ինչպես է որևէ ԱՄՆ ՄԶԳ ծրագիրը օգնել ձեզ ինչ-որ նոր բան սովորել, հասնել նոր բարձունքի կամ բացահայտել նոր հորիզոններ: Այն, ինչ կմտաբերեք ձեր կյանքում և Հայաստանում մեր 25 տարվա ներկայության շուրջ: Այս նախաձեռնության մանրամասները կգտնեք ստորև պաստառներում: Դե ինչ, անհամբեր սպասում ենք ձեր նյութերին: :-)#USAIDArm25 #USAIDHelped