Մրցույթ Վայքի ինֆոտան ծրագրի համակարգողի թափուր աշխատատեղի համար
Աղբյուր՝ web.facebook.com
Աշխատանքի սկիզբը` Օգոստոսի 1, 2017
Ամփոփ նկարագիր
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ Վայքի Ինֆոտուն ծրագրի համակարգողի հաստիքի համար: Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը Վայոց ձորի մարզում։
Հիմնական պարտականությունները
1. Պլանավորել և պատշաճ կերպով իրականացնել ծրագրային բոլոր գործողությունները
2. Հետևողանություն դրսևորել գործողությունների ժամանակին իրականացմանը և խոչընդոտների մասին ժամանակին տեղեկացմանը կազմակերպության ղեկավարին
3. Պատրաստել և ժամանակին ներկայացնել ընթացիկ և ավարտական հաշվետվությունները
4. Կազմակերպել Մեդիա ոլորտին վերաբերող դասընթացներ
5. Կազմակերպել Վավերագրական տեսաֆիլմերի դիտում-քննարկումներ
6. Պատրաստել նյութեր Վայքում և Վայոց ձորի մարզում առկա տարբեր ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ
7. Կազմակերպել հանրային միջոցառումներ, ֆոտոմրցույթներ, ֆլեշ-մոբբեր, ակցիաներ
8. Առցանց և ավանդական միջոցներով հնարավորինս լայն լուսաբանել Վայքի Ինֆոտան և Աշխատանք և հայրենիք ՀԿ գործունեությունը
9. Վարել Վայքի Ինֆոտան ֆեյսբուքյան էջը
Ընդհանուր պարտականություններ
1. Ըստ անհրաժեշտության և պահանջի՝ Աշխատանք և հայրենիք ՀԿ-ում ստանձնել այլ պարտականություններ
2. Մասնակցել ՀԿ կազմակերպական զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին
3. Առաջկցել ՀԿ աշխատակիցներին տարբեր ծրագրային գործողությունների իրականացման ընթացքում
4. Անհրաժեշտության դեպքում թարգմանել ՀԿ գործունեությանն առնչվող փաստաթղթեր
Մասնագիտական և աշխատանքային պահանջներ
• Բարձրագույն կրթություն /ցանկալի է լրագրության և հարակից ոլորտներում/
• Քաղ. Լրագրության նյութեր պատրաստելու կարողություն և պատրաստակամություն
• Սոցիալական մեդիան արդյունավետ օգտագործելու հմտություններ
• Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն
• Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Թիմային աշխատանքի ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն
• Ժամկետների մեջ աշխատելու ունակություն
• Լրատվամիջոցների հետ աշխատելու փորձառություն
Դիմելու կարգը
Հայտերը՝ ինքնակենսագրությունը եւ հետաքրքրվածության նամակը, ուղարկել [email protected] էլ.հասցեին` թեմա դաշտում նշելով “Վայք Ինֆոտուն ծրագրի համակարգող”։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2017 թվականի հուլիսի 28-ը:
Վայքի Ինֆոտուն ծրագիրը իրականացվում է «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը՝ ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում: