Թափուր աշխատատեղի հայտարարություն․ Ծրագրերի զարգացման համակարգող
Պաշտոնը՝ Ծրագրերի զարգացման համակարգող (12 ամիս՝ պայմանագրի երկարացման հնարավոր հեռանկարով)
Դիմումի ներկայացման վերջնաժամկետ՝ 26 հոկտեմբերի, 2021թ․
Աշխատանքի համառոտ նկարագիր
ԵՀՀ-ն փնտրում է ակտիվ, նախաձեռնող և մոտիվացված անհատի, որը կդառնա մեր դինամիկ և նորարար թիմի անդամ և կառաջնորդի ԵՀՀ-ի ֆոնդահայթայթման գործողությունները։ Նա հաշվետու կլինի ԵՀՀ տնօրենին, կհամագործակցի հիմնադրամի ծրագրային տնօրենների հետ և կաջակցի ծրագրային թիմերին՝ ԵՀՀ-ի ռեսուրսների հայթայթման ռազմավարության մշակման և իրականացման գործողություններում։
Ծրագրերի զարգացման համակարգողի հիմնական գործառույթներն են․
- Բաժանորդագրվել համապատասխան տեղեկատվական ռեսուրսների և հավաքել/ստանալ առաջիկա դրամաշնորհների մասին բոլոր հայտարարությունները՝ վերահասցեագրելով դրանք համապատասխան անձանց, վարել և համալրել հայտարարությունների և դրամաշնորհատուների տվյալների շտեմարանը, գտնել դրամաշնորհների նոր հայտարարություններ և այսպիսի հայտարարություններ հրապարակող տեղեկատվական աղբյուրներ,
- Կազմել և պարբերաբար թարմացնել դրամաշնորհները տրամադրած կազմակերպությունների ցանկը,
- Նախաձեռնել և համակարգել ֆոնդահայթայթման հանդիպումներ աշխատակազմի համապատասխան անդամների հետ,
- Վերջնականացնել ծրագրային առաջարկների/հայտադիմումների մշակման գործողությունների պլանը, բաշխել գործառույթները, կազմել ծրագրային առաջարկի/հայտադիմումի մշակման գործողությունների ժամանակացույցը՝ չխախտելով հայտադիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետները,
- Համակարգել հայտադիմումը լրացնելու գործընթացը, ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ երաշխավորելու, որ այս գործընթացում ներգրավված աշխատակիցները չեն խախտի վերջնաժամկետները, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններով կիսվել հայտադիմումի պատրաստման գործողություններին մասնակից թիմի բոլոր անդամների հետ, պատշաճ կերպով պահպանել ողջ տեղեկատվությունը, մասնակցել հայտադիմումի՝ ժամանակին ներկայացմանը,
- Բանակցել ծրագրի հավանական գործընկերների հետ, կազմել և վարել ծրագրերի ապագա, հավանական գործընկերների տվյալների շտեմարանը՝ ներառելով եվրոպական, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի երկրների և ամերիկյան կազմակերպություններ, փորձագետներ, մասնագետներ, կապ հաստատել կազմակերպությունների և անհատների հետ։ Շարունակաբար աշխատել այս տվյալների շտեմարանի մշակման ուղղությամբ՝ նաև կոնկրետ ֆինանսավորման հնարավորությունների միջև ընկած ժամանակահատվածում,
- Կապ հաստատել դրամաշնորհատուների հետ՝ ճշգրտող հարցերի առկայության դեպքում և այլ հարցումներով, ըստ անհրաժեշտության,
- Պահպանել բոլոր գրված և ներկայացված հայտադիմումները, կազմակերպությունը ներկայացնող ընդհանուր նկարագրական տեքստերը և այլն։ Թարմացնել այս փաստաթղթերը հանգամանքների փոփոխության/ԵՀՀ զարգացմանը զուգահեռ, ըստ անհրաժեշտության, չսպասելով կոնկրետ ֆինանսավորման հայտադիմումի մշակման առիթին։ Չսահմանափակել այս տեղեկություններին հասանելիությունը աշխատակազմի անդամների համար, ինչպես նաև տալ բացատրություններ՝ տվյալ նյութի և տեղեկության պահպանման մանրամասների մասին, մեկնաբանել և հիմնավորել կոնկրետ նյութի օգտակարությունը մեկ այլ առիթով,
- Մասնակցել թիմի հետ ծրագրի տրամաբանական կառուցվածքի, հայտադիմումի մի շարք հատվածների, բյուջեի և բյուջեի նկարագրի մշակմանը,
- Ըստ անհրաժեշտության հավաքել նախապատրաստված տարբեր տեքստերը և գոյություն ունեցող ձևաչափերի հիման վրա ի մի բերել հայտադիմումի նախագծային տարբերակը, ժամանակին նախապատրաստել բոլոր իրավական փաստաթղթերը, պատշաճ կերպով պահպանել դրանք, վարել դրանց տվյալների շտեմարանը, տարազանել ավելի թարմ փաստաթղթերը հներից,
- Կազմել ներկայացված և/կամ ֆինանսավորված յուրաքանչյուր հայտի ժամանակացույցը և հետևել դրան՝ ըստ անհրաժեշտության ծրագրային թիմի հետ ժամանակին կրկնակի ստուգելով հաշվետվության ներկայացման ժամկետները և համոզվելով, որ ծախսերին առնչվող կամ չառնչվող հարցերով ժամկետների երկարացման դիմումների, ծրագրում մեծամասշտաբ փոփոխությունների մասին խնդրանքների կամ նույն դրամաշնորհատուին հետագա հայտադիմումների վրա նախապատրաստական աշխատանքը ժամանակին է մեկնարկել,
- Թիմի հետ համագործակցությամբ՝ աճել և կայանալ որպես որակյալ հայտադիմում և բյուջե կազմող մասնագետ,
- Պատրաստել Խորհրդին ներկայացվող ֆոնդահայթայթման հաշվետվություն՝ այլ անհրաժեշտ (այլոց կողմից մշակված) փաստաթղթերի և հիմնարար մեթոդաբանության հետ միասին և պատրաստ լինել, ըստ անհրաժեշտության, Խորհրդին ներկայացնել կազմակերպության համար ֆոնդահայթայթման ընդհանուր պատկերը։
Ծանոթագրություն․ Այս պաշտոնը տեղակալող անձը հիմնականում համակարգում է ֆինանսական միջոցների հայթայթման և ծրագրային հայտադիմումների կազմման գործընթացը։ Հայտադիմումի բովանդակությունը սովորաբար մշակում է ծրագրային թիմը։ Պաշտոնը տեղակալող անձի կողմից հայտադիմումի բովանդակության մշակման կարողությունը կդիտվի որպես առավելություն։
Պահանջվող անձնական հատկանիշներ․ բազմագործառութայնություն, ճկուն գրաֆիկով և մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն, ճշտապահություն, մանրամասնություններին ուշադրություն դարձնելու մոտեցում, քաղաքացիական հասարակության գործունեության և միջազգային զարգացման աշխատանքով խիստ խանդավառ, սովորելու մեջ ընդունակ և նորը սովորելուն պատրաստակամ անհատ։
Պահանջվող մասնագիտական որակավորում.
- Մասնագիտական գործունեության երեք տարվա փորձ, ցանկալի է քաղաքացիական հասարակության ոլորտում կամ այլ վերաբերելի աշխատանքային փորձ,
- Մագիստրոսի աստիճան հումանիտար գիտություններից և/կամ հասարակագիտությունից։ Արտասահմանում կրթական կամ այլ փորձառությունն առավելություն է։
- Դրամաշնորհատուների, նրանց քաղաքականությունների իմացություն, դրամաշնորհատուների պահանջներն արագ վերլուծելու, հասկանալու, տարազանելու և ներկայացնելու կարողություն։
- Տարբեր թիմային աշխատանքների հաջող համակարգման փորձ։
- Հայերեն և անգլերեն գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցական կարողություն։ (Ռուսերենի իմացությունն առավելություն է։)
- Գրագիտության բարձր մակարդակ, հայերեն և անգլերեն որակյալ տեքստեր ձևակերպելու կարողություն։ Տեքստերի հեղինակման և խմբագրման փորձ։
- Բյուջեների մշակման, տվյալների շտեմարանների կառավարման փորձ։
Աշխատավարձ․
Աշխատավարձը կախված է աշխատանքային փորձից, կրթությունից, ստեղծարարությունից և այս պաշտոնի համար անհրաժեշտ այլ կարողություններից։
Դիմելու ընթացակարգը.
Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք [email protected] հասցեով ուղարկել համառոտ ուղեկցող նամակ, ինքնակենսագրություն (CV), որը կվկայի այս պաշտոնի համար ձեր փորձի համապատասխանությունը և նախկինում գրված հայտադիմումի կամ հաշվետվության նմուշ։
«Թեմա» դաշտում խնդրում ենք մուտքագրել ձեր անունը և այն պաշտոնը, որին դիմում եք, օրինակ՝ Զարգացման համակարգող_Անուն Ազգանուն։