ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ
Աղբյուրը՝ www.mlsa.am
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է ընտրություն նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուրպաշտոնը զբաղեցնելու համար։
Զբաղվածության պետական գործակալության պետ
(պաշտոնի ծածկագիր` 25-1.2-7)
Ապահովում է աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրության, վերլուծության, ազդեցության գնահատման և կանխատեսման, էլեկտրոնային պաշտոնական կայք էջի վարման, աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվության հավաքագրման, թարմացման ու հասանելիության, զբաղվածության ոլորտի տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման գործառույթների իրականացումը:
Ապահովում է տարածքային կենտրոնների կողմից աշխատանք փնտրող անձանց` զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, զբաղվածության պետական ծրագրերի և մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվության տրամադրման.կարիքների գնահատման, անհատական ծրագրի կազմման և անհատական ծրագրի իրականացման մասին երկկողմ պայմանագրի կնքման, հաշվառման, գործազուրկի կարգավիճակէ տրամադրման, դրա կասեցման, վերականգնման և դադարեցման, գործառույթների իրականացումը:
Ապահովում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ ամենամյա ծրագիր) մշակման աշխատանքներին գործակալության մասնակցությունը:
նախարարին ներկայացնում է առաջարկություններ ամենամյա ծրագրի` ըստ մարզերի, տարածքային կենտրոնների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների) տեղաբաշխման վերաբերյալ:
Ապահովում է ամենամյա ծրագրի իրականացումը և դրա մոնիթորինգի ու գնահատման իրականացմանը գործակալության մասնակցությունը.
աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի ու տեղերի վերաբերյալ:
Ապահովում է տարածքային կենտրոնների կողմից աշխատանք փնտրող անձանց՝ համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում, գործատուների մոտ ուղեգրման գործատուներից, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին տեղեկությունների ստացման, գործատուներին զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրման.գործառույթների իրականացումը:
Ապահովում է հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորման ու արդյունավետ գործունեությունը:
Ապահովում է պարբերաբար զանգվածային լրատվության միջոցներով և էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով` նոր ստեղծվող ու թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի (ծախսված ֆինանսական միջոցների և արդյունքների) մասին տեղեկատվության առցանց հրապարակումը և ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը:
նախարարին ներկայացնում է առաջարկություններ զբաղվածության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և զբաղվածության պետական ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացը:
Ապահովում է օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական ուսուցման ցանկություն ունեցող անձանց իր իրավասության սահմաններում տեղեկատվության տրամադրման և խորհրդատվության իրականացման, ինչպես նաև նրանց և օտարերկրյա պետությունների գործատուների միջև միջնորդության իրականացումը, ինչպես նաև արտագնա աշխատանքների կազմակերպման,աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերի մասին կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում` արտագնա աշխատանքների համար աշխատանքային միգրանտների հավաքագրման, վերապատրաստման կազմակերպումը:
Ապահովում է գործակալության և տարածքային կենտրոնների պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությունը, միջազգային պայմանագրերի շրջանակներում ապահովում է զբաղվածության կարգավորման համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախարարի կամ նախարարի տեղակալի հանձնարարությամբ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ընթացք տալը.
Իր իրավասության սահմաններում ապահովում է «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զբաղվածության պետական ծրագրերի ու պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի իրականացումը:
Ապահովում է Գործակալության բյուջետային պլանավորման և ֆինանսավորման գործընթացին մասնակցությունը:
Ապահովում է Գործակալության հաշվապահական հաշվառման վարումը և զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին հայտի, ծախսերի նախահաշիվների կազմման և այն նախարարին ներկայացման գործառույթների իրականացումը:
Ապահովում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) կազմման ու ներդրման դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարման գործառույթների իրականացումը:
Ապահովում է տարածքային կենտրոններից ստացված զբաղվածության մասին վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությունների ամփոփման և դրանք սահմանված կարգով նախարարին ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման գործառույթների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության կանոնադրական նպատակների իրականացման համար ապահովում է համապատասխան մարմիններից տեղեկատվության ստացումը:
Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը:
Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ:
Համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին:
Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն:
Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագրերը:
Այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:
Ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար:
Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Գլխավոր քարտուղաի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների:
Ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- ունի բարձրագույն կրթություն
- քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանարապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններումառնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
- ունի «Զբաղվածության մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1823-Ն է N 1821-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 578-Ն որշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին N 534-Ն որոշմաէ և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
- տիրապետում է ռուսերեն (ազատ) կամ անգլերեն (կարդում և կարող է բացատրվել), կամ ֆրանսերեն (կարդում և կարող է բացատրվել), կամ գերմաներեն (կարդում և կարող է բացատրվել) լեզվին:
Աշխատավարձի չափը՝ 377659 ՀՀ դրամ,
Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացում։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
- դիմում.
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին.
- արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով).
- 1-2 էջի սահմաններում պահանջվում է նաև զբաղվածության գործակալության աշխատանքների և ծրագրերի մասին առաջարկ ներկայացնել:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն 16.04.2019թ.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ.060652624 էլեկտրոնային փոստի հասցե. [email protected]:
Դիմումի ձևն՝ այստեղ։