Աշխատանքի հնարավորություն. ծրագրի օգնական
Աշխատանքի անվանում՝ Ծրագրի օգնական
Աշխատանքի տևողությունը՝ 12 ամիս (նախնական), 1 ամիս փորձաշրջան
Աշխատաժամանակը՝ լրիվ աշխատաժամանակ
Աշխատավայր՝ ք․ Երևան, ՀՀ
Աշխատանքի սկիզբը՝ հնարավորինս շուտ
Աշխատանքի նկարագրություն
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան հայտարարում է ծրագրի օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ։ Ծրագրի օգնականը Կազմակերպության ընթացիկ կազմակերպական և վարչական աշխատանքների իրականացման հիմնական պատասխանատուն է։ Ծրագրի օգնականը անմիջականորեն պատասխանատու է Ծրագրի համակարգողին։
Աշխատանքային պարտականություններ
• Կազմել, վարել, կանոնակարգել ընթացիկ վարչական փաստաթղթերը, իրականացնել ծրագրի վարչական գործառույթներ
• Թարմացնել Կազմակերպության կայքէջը և սոցիալական ցանցերի էջերը, պատրաստել համապատասխան նյութեր, հետևել մամուլում Կազմակերպության վերաբերյալ հրապարակումներին
• Հանդես գալ որպես Կազմակերպության Ընդհանուր ժողովի և Խորհրդի նիստերի քարտուղար, պատրաստել համապատասխան հանդիպումների արձանագրություններ
• Աջակցել Ծրագրի համակարգողին ծրագրային ընթացիկ աշխատանքների իրականացման ընթացքում
• Անհրաժեշտության դեպքում աջակցել Ծրագրի ոլորտային համակարգողներին իրենց ընթացիկ աշխատանքների իրականացման ընթացքում
• Կազմել Կազմակերպության անունից տարածվող ընթացիկ փաստաթղթեր, հրավերներ, հայտարարություններ
• Վարել Կազմակերպության փաստաթղթային շտեմարանը
• Կատարել Ծրագրի համակարգողի այլ հանձնարարությունները
Անհրաժեշտ հատկանիշները
• Բարձրագույն կրթություն կառավարման, հանրային կապերի, իրավաբանության, սոցիալական գիտությունների ոլորտում
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
• Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
• Համակարգչային հմտություններ
• Գերազանց կազմակերպչական, հաղորդակցման հմտություններ, լսելու ունակություն
• Բարեխղճություն և պատասխանատվության բարձր զգացողություն
• Ուշադրություն մանրուքների նկատմամբ
• Լայն աշխարհայացք, կրթվելու և նոր հմտություններ ձեռք բերելու ցանկություն
• Սուղ ժամկետներում առաջադրանք կատարելու կարողություն և ցանկություն, արագ կողմնորոշվելու ունակություն
• Անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև բազմապիսի հանձնարարություններ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն,
• Մարդու իրավունքների,արժանապատվության և հավասարության գաղափարների հանդեպ հարգանք, նշված արժեքների ապահովման և ջատագովության ոլորտում աշխատելու ցանկություն և պատրաստակամություն
Ընթացակարգ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected] ուղարկել մինչ 2017 թ․ փետրվարի 10-ը։
Ինքնակենսագրականների ուսումնասիրության արդյունքում ընտրված անձինք կհրավիրվեն հարցազրույցի։
Կազմակերպության մասին
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։
Կայքէջ՝ www.havasar.am
Կոալիցիայի անդամներ՝
«Ագաթ» ՀԿ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ, «Հանուն Հավասար իրավունքների» ՀԿ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ, «Ունիսոն» ՀԿ, Վահան Բուրնազյան, Անահիտ Չիլինգարյան