Աշխատանքի հայտարարություն. Ծրագրերի համակարգող
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական և կառավարման ոլորտների բարեփոխումներով հետաքրքրված և ծրագրերի համակարգման փորձ ունեցող անձի՝ Կազմակերպության ծրագրերն ու գործունեությունը համակարգելու նպատակով:
Թեկնածուն պետք է ունենա գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին ուղղված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ և Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, դատաիրավական ու կառավարման համակարգի խնդիրների ու կարիքների վերաբերյալ, ծանոթ լինի մարդու իրավունքների և դատաիրավական ու կառավարման համակարգին առնչվող ռազմավարություններին, օրենսդրությանը և քաղաքականության բարեփոխումների ծրագրերին: Թեկնածուն պետք է ունենա վերլուծական հմտություններ, գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններ, կազմակերպչական և բանակցային հմտություններ:
Ծրագրերի համակարգողի հիմնական պարտականություններն են.
- Ծրագրերի ընթացքի և գործողությունների պլանավորում և իրականացման որակի ու ժամկետների պահպանման նկատմամբ վերահսկողություն,
- Ծրագրային փաստաթղթերի և ծրագրերի ընթացիկ ու վերջնական արդյունքների վերլուծություն և ամփոփում, հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- Աշխատակազմի աշխատանքի արդյունավետության ապահովում, այդ թվում՝ հանդիպումների, ժողովների կազմակերպում, արտաքին գործընկերների հետ համագործակցության և հաղորդակցության ապահովում,
- Ըստ անհրաժեշտության՝ ոլորտային ուսումնասիրությունների իրականացում և զեկույցների կազմում, ամփոփում և առաջարկությունների մշակում և ներկայացում,
- Կազմակերպության գործունեության և դրա արդյունքների ներկայացում, ծրագրերից բխող հաղորդագրությունների պատրաստում և տարածում,
- Ծրագրերի ֆինանսական հաշվետվությունների վերահսկողություն
- Նոր ծրագրերի կազմմանն ու ներկայացմանն աջակցություն,
- Կոմպետենցիայից բխող այլ անհրաժեշտ գործողությունների իրականացում:
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
- Բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում իրավագիտության կամ մարդու իրավունքների, հանրային քաղաքականության կամ հանրային կառավարման ոլորտներում
- Առնվազն 3 տարվա ծրագրերի կամ կազմակերպության համակարգման փորձ
- Զեկույցների և առաջարկությունների մշակման և վերլուծական հմտություններ
- Ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու կարողություններ Պլանավորման ունակություններ և ժամանակի կառավարում
- Գործընկերների հետ կապեր ստեղծելու և պահպանելու կարողություն
- Համակարգման և բանավոր հաղորդակցության գերազանց ունակություններ
- ՏՏ գիտելիքներ (MS Office)
- Հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ
- Նախաձեռնողականություն
- Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Շարունակական զարգացման և նոր հմտություններ սովորելու ձգտում
- Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու պատրաստակամություն
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
Ինչպես դիմել
Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը [email protected] հասցեին մինչև 2020 թ. փետրվարի 7-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Ծրագրերի համակարգող վերնագիրը:
Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: