Սոցիալական աշխատողի թափուր հաստիքի մրցույթ
Աղբյուր՝ www.arm.favl.am
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ հայտարարում է մրցույթ սոցիալական աշխատողի թափուր հաստիքի համար։
Աշխատանքի նկարագիր` Սոցիալական աշխատողի հիմնական գործառույթները ընգրկում, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝ սոցիալական դեպքերի կառավարում, սոցիալական աջակցության և խորհրդատվության տրամադրում ծրագրի շահառուների և հարազատներին, տունայցերի իրականացում սոցիալական հետազոտությունների իրականացում:
Աշխատանքային պարտականություններ՝
- Սոցիալական դեպքերի կառավարում և փաստաթղթավորում,
- Ծրագրի շահառուների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատրաստում և տրամադրում,
- Ծրագրի շահառուների ուղղորդում այլ մասնագիտացված ծառայություններ կամ կազմակերպություններ, երբ կա դրա անհրաժեշտությունը,
- Սոցիալական հետազոտությունների իրականացում, կարիքների գնահատում, դեպքերի ուսումնասիրություններ, զեկույցների պատրաստում,
- Աջակցություն կազմակերպության` ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականցմանը։
Պահանջվող որակավորում՝
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանք մասնագիտությամբ,
- Հայերերն, ռուսերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունն առավելություն է,
- Կազմակերպչական որոշումներ կայացնելու և վերլուծական հմտություններ,
- Խմբային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
- Համակարգչային հմտություններ. MS Office, Excel և ինտերնետ,
- Աշխատանքային փորձը առավելություն է։
Դիմելու կարգը` բոլոր որակավորված և շահագրգիռ թեկնածուները պետք է ուղարկեն իրենց կենսագրականները (CV) [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «սոցիալական աշխատող» անունը: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումների ընդունման մեկնարկը` 11 հունվարի 2017
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 20 հունվարի 2017