«Միացիր Համայնքին» ենթածրագրի պատասխանատու «ԿԱԶԱ» հիմնադրամում
Աղբյուր՝ www.app.box.com
Հաստիք` «Միացիր Համայնքին» ենթածրագրի պատասխանատու
Ծրագրի սկիզբ` 2017 թ.-ի հունվար Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի Ժամանակացույց` երեքշաբթի - շաբաթ ժամը` 10:00-19:00, հանգստյան օրեր՝ երկուշաբթի և
կիրակի
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոն, Նալբանդյան 29, Երևան
Աշխատանքի նկարագրություն` Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է «Փախստականների ինտեգրում
կրթության միջոցով» ծրագրի «Միացիր Համայնքին» ենթածրագրի իրականացումը: Ենթածրագրի պատասխանատուն պետք է ապահովի առնվազն 60 շահառուի (փախստականներ, ապաստան հայցողներ, Սիրիայից տեղահանված անձինք) մասնակցությունը դասընթացներին և մոտավորապես 400 շահառուի մասնակցությունըծրագրի տարբեր միջոցառումներին:
Պարտականություններ՝
Ծրագրի պատասխանատուի պարտականությունները ներառում են, բայց չենսահմանափակվում հետևյալով՝
- Ղեկավարել և վերահսկել «Միացիր համայնքին» ենթածրագրի ողջ ընթացքը
- Այցելել փախստականներով բնակեցված վայրեր՝ նրանց կարիքները բացահայտելու համար
- Մշակել և կազմակերպել ենթածրագրային բաղադրիչներ՝ հիմնվելով շահառուներիկարիքների վրա, ինչպիսիք են՝ միջմշակութային հանդիպումներ, ակումբներ, լեզվիդասընթացներ, այցելություններ տեսարժան վայրեր և այլն
- Կազմակերպել Փախստականների համաշխարհային օրվան վիրված միջոցառումներ՝մայիս-հուլիս ամիսներին
- Ապահովել ենթածրագրի տեսանելիությունը
- Մասնակցել թիմի հանդիպումներին, ինչպես նաև ենթածրագրին և ընդհանուր ծրագրինառնչվող այլ միջոցառումներին, ինչպիսիք են՝ սեմինարները, աշխատաժողովները, հանդիպումները
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրիիրականացմանը
Որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է Հասարակական գիտությունների կամ Մարդու իրավունքների ոլորտում
- Փախստականների խնդիրների, տվյալ ոլորտում երկրի կամ հասարակությանհնարավորությունների և առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկվածություն
- Կազմակերպչական, հաղորդակցման, բանակցությունների, ժամանակի կառավարման ևխմբային աշխատանքի հմտություններ
- Բազմամշակութային խմբերի հետ աշխատելու ունակություն
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Միջին մակարդակի համակարգչային գրագիտություն
- Փախստականների, ապաստան հայցողների,
- Սիրիայից տեղահանված անձանց հետ աշխատելու փորձ (կդիտվի որպես առավելություն)
Դիմելու համար խնդրում ենք ինքնակենսագրականը ուղարկել [email protected] հասցեին, նամակի վերնագրում նշելով՝ ծրագրի պատասխանատու: Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ։