Երիտասարդական ծրագրի ղեկավարի օգնականի աշխատանք
Աղբյուրը ՝ Restart Gyumri - Initiative Centre NGO
Պահանջվող նվազագույն չափանիշներ՝
* ՀՀ բարձրագույն կրթության և երիտասարդության հիմնախնդիրների ընդհանուր պատկերի իմացություն
* Թիմային աշխատանքի կարողություններ
* Անկախ աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն, տվյալների վերլուծության կարողություն,
* Հասարակական ակտիվություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
* Սոցիալական մեդիայում էջեր կառավարելու փորձ
* Աշխատանքային պլանների կազմման եւ դրանց կառավարման աշխատանքային փորձ
* Հայերենի գերազանց իմացություն (գրավոր եւ բանավոր),
* Անգլերեն (B2) և ռուսերեն լեզուների իմացություն
* Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS Office,
* Լուսանկարներ և տեսահոլովակներ պատրաստելու փորձառություն
* Գիտելիքներ հանրային կապերի վերաբերյալ
* Հաղորդակցման հմտություններ
* Ստեղծագործական մտածողություն եւ նախաձեռնողականություն,
* Ինքնակրթվելու եւ նոր հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն, կազմակերպչական հմտություններ,
* Մարդու իրավունքների, արժանապատվության եւ հավասարության գաղափարների հանդեպ հարգանք
* Ծրագրի ղեկավարի կողմից տրված մասնագիտական այլ հանձնարարությունների կատարում․
*Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
*Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
Ի՞նչ ենք մենք առաջարկում:
*Երիտասարդական, ուսանողական համագործակցող ջերմ թիմ
* Բազմամշակութային հետաքրքիր միջավայր
* Անձնային և մասնագիտական աճ՝ զարգացում
* Նոր գործուն հմտություններ և մեծ փորձ
* Կայուն աշխատանք
Ինչպե՞ս դիմել․
Խնդրում ենք [email protected] հասցեին ուղարկել CV և մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ, 12 տառաչափով) թեմա բաժնում նշելով՝ ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ։ Պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի դիտարկվի։
Ընտրված անձինք կանցնեն մեկ ամսյա վճարվող փորձաշրջան մեր կենտրոնում։
Հարցերի դեպքում զանգահարել՝ հեռ․ 095101618
Դիմելու վերջնաժամկետ՝ մայիսի 5, 2021թ․