ԹԻՀԿ-ը հայտարարում է հետազոտողի թափուր աշխատատեղի մրցույթ
Աղբյուր՝ ԹԻԱԿ կայք
Աշխատանքի հայտարարություն
Պաշտոնը` հետազոտող
Աշխատաժամանակ՝ լրիվ աշխատաժամանակ
Տևողությունը` 2 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
Աշխատանքի սկիզբը` 26 փետրվարի 2018թ.
Վայրը` Երևան, Հայաստան
Աշխատանքի հակիրճ նկարագրություն
ԹԻՀԿ-ը հայտարարում է հետազոտողի թափուր աշխատատեղի մրցույթ: Հետազոտողը պատասխանատու կլինի կազմակերպության կողմից սահմանված ոլորտներում հետազոտական աշխատանքի իրականացման համար։ Հետազոտողը ենթարկվում է ծրագրի ղեկավարին:
Աշխատանքային գործառույթներ
- Մշակել մեթոդաբանություն (ըստ անհրաժեշտության) և իրականացնել հետազոտություն հանրային կառավարման առանձին թեմաներով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման արդյունավետ և հաշվետու կառավարման նպատակ, հակակոռուպցիոն քաղաքականություն, հանրային գույքի օգտագործում, շահերի բախում և այլն.
- Իրականացված հետազոտությունների շրջանակներում մշակել զեկույցներ, առաջարկություններ, քաղաքականության համառոտագրեր և պատրաստել հոդվածներ:
- Աջակցել ծրագրի ղեկավարին մշակված առաջարկությունների ջատագովության հարցում՝ ըստ անհրաժեշտության:
Որակավորմանը և կարողություններին ներկայացվող պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության, տնտեսագիտության, սոցիալոգիայի և այլ առնչվող ոլորտներում
- 3 տարվա հետազոտական աշխատանքային փորձ
- Պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառություն (ցանկալի)
- Հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն (ցանկալի)
- Զեկույցների և առաջարկությունների մշակման հմտություններ
- Դետալների նկատմամբ ուշադրություն, վերլուծական հմտություններ և ստեղծագործ մտածողություն
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Երկրի զարգացմանը և կոռուպցիայի դեմ քաղաքացիական հասարակության պայքարին նպաստելու պատրաստակամություն
Դիմելու կարգը և վերջնաժամկետը Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և հետազոտական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. փետրվարի 18-ը՝ ներառյալ:
Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: